Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի֊մի Հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։ Ամեն անգամ, որ նայում Էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն Էր վառվում, ամեն անգամ, որ լսում Էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քլքչում, ամեն անգամ, որ առնում Էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում Էի նրա թավիշ մազերի Էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում Էր այնպիսի այնպիսի մի խենթ զգացում, որի՛ ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամենամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը-միսյն թե նա հրամայեր:
Սիրում Էր նա ,ինձ նույնպես,-այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում Էի, որ չի կեղծում, երբ հավատացնում Էր, թե սիրում Է և երդվում Էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։
Նար-Դոս «Ես և Նա»