«Ես ինձ դեռևս զգում եմ մի երեխա, ով մորն աղաչելով գնդակը վերցնում և իջնում է բակ խաղալու: Երբ այդ զգացողությունն այլևս չունենամ, կթողնեմ ֆուտբոլը»: Այս խոսքերը պատկանում են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ արգենտինացի Լիոնել Անդրես Մեսիին: Սա նաև որոշակի ուղերձ է մարդկությանը, որ սեփական աշխատանքը պետք է սիրել, մասնագիտություն ընտրելիս պետք է լսել սրտի ձայնը: Եվ միայն այդ դեպքում է հնարավոր հասնել այնպիսի բարձունքների, ինչպիսի հասել է Մեսին ֆուտբոլում: Ինչևէ, աշխարհահռչակ արգենտինացու անցած ճանապարհն ապացուցում է, որ փոքրամարմին Մեսիի հաջողության գաղտնիքը հենց երեխայի նման գնդակ տենչալու մեջ է կայանում: Վերջինիս երկրպագուները սիրում են նրան ոչ միայն գերազանց խաղի, այլև մարդկային պարզության համար: Նրան երբեք չես տեսնի գլամուրային հավաքների, կրքոտ գեղեցկուհիների շրջապատում: Փառքը նրան չի կուրացրել: Ինչպես Մեսիի մասին է ասել 90-ական թվականների ֆրանսիացի լեգենդար պաշտպան Բիքսան Լիզարազուն «Երբ Մեսիին տեսնում եք սովորական հագուստով, նա շատ նման է դպրոցականի, սակայն երբ նա հագնում է ֆուտբոլային համազգեստ, մնացած բոլորն են դառնում դպրոցական»: Այսինքն ինչպիսի փասռքի ու հաջողության էլ հասնես, պետք է մնաս դպրոցականի պես պարզ՝ սեփական գործում մնալով առաջատար:

 

 

Սարգիս Ասատրյան