Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ եվրոասոցացումից հրաժարվելու՝ Ուկրաինայի իշխանության որոշումը և դրան հետևած բողոքի զանգվածային ակցիաները՝ հետսովետական այս երկրի վրա կենտրոնացրել են ողջ աշխարհի ուշադրությունը։
Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։
Շատերը խոսում են հեղափոխության՝ նոր Մայդանի հնարավորության մասին, ինչը, բնականաբար, ենթադրում է՝ արտահերթ ընտրություններ, իշխանափոխություն։
Ես անձամբ չեմ հավատում իրադարձությունների զարգացման այդ սցենարին. հասարակության մոտ բացակայում է հեղափոխական էնտուզիազմը, ընդդիմությունը միասնական չէ(Յուլիա Տիմոշենկոն միավորիչ գործոն է իր այսօրվա կարգավիճակում), իշխանության ուժային փոփոխությունը հղի է երկրի մասնատման վտանգով(արևմուտք–արևելք հակադրությունը շարունակվում է), իշխանության լուրջ փոշիացում չի նկատվում։
Ւ դեպ, քիչ է նաև հավանականությունը, որ իշխանությունը կգնա հուզումների ուժային ճնշանը՝ երկրի՝ ռուսական ազդեցության գոտում հայտնվելու հեռանկարով։ Ուկրաինայի կայացած հասարակությունը նման բան չի հանդուրժի, բացի այդ՝ այդ տաբերակն ևս իր մեջ պարունակում է երկրի մասնատման ռիսկ։
Ըստ ամենայնի՝ ընդդիմությունն ևս պատրաստ չէ արտահերթ ընտրություններին, ըստ այդմ՝ ավելի իրատեսական է համարում ճնշումը նախագահ Յանուկովիչի վրա, որպեսզի նա ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ազատվի «ռուսական կուսակցության» նարկայացուցիչ Ազարովի կաբինետից։ Սա կլինի զանգվածային հուզումների կարևոր ձեռքբերում։
Եվ վերջապես վերջին տարբերակը՝ ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է, սակայն օրակարգից դուրս է գալիս նաև Ուկրաինայի՝ Մաքսային միությանը միանալու հարցը։
Այս տարբերակի դեպքում՝ քաղաքական հանգուցալուծումները հետաձգվում են երկու տարով՝ մինչև նախագահական ընտրությունները։