Ֆիլմի նախնական անվանումը եղել է «Լավ բարի մարդիկ»։
Ֆիլմում Մհեր Մկրտչյանը իսկապես ուտում է թուղթը։
Շահում Ղազարյանը ֆիլմում նկարահանվելու համար նիհարել է քսան կիլոգրամ։
Ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել եր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշվեց այն փոխարինել երգով, որը ավելի ազդեցիկ դարձավ։
Նարինե Բաղդասարյանն իրականում դերասանուհի չէր։ Նա ուղղակի աշխատում էր նկարահանման հրապարակում, և ռեժիսորի հավանելուց հետո պահանջվեց 3 ամիս նրան համոզելու համար, որպեսզի վերջինս խաղա այդ դերը։