Հարբեցողության դեմ դարերով պայքար է գնացել: Դեռևս 2000 տարի առաջ Չինաստանում հարբեցողությունը դատապարտվում էր մահապատժով: Հին Հնդկաստանում հարբեցողներին ենթարկում էին ամենադաժան կտտանքների' բերանը լցնելով եռացող գինի: Հին Եգիպտոսից հարբեցողներին վտարում էին երկրից: Անտիկ Հռոմում արգելվում էր սպիրտային խմիչքներ օգտագործել 30 տարեկանից ցածր անձանց: Հունաստանում հարսանիքի մասնակցիներին չէր թույլատրվում գինի խմել: Հին Սպարտայում ստրուկներին հարբեցնում և հրապարակայնորեն ցուցադրում էին երիտասարդներին, որպեսզի համոզեն, թե ինչ սոսկալի ազդեցություն է թողնում ալկոհոլը և զզվանք առաջացնեին հարբածի նկատմամբ: Միջնադարյան Անգլիայում հարբեցողությունը պատվազրկություն է համարվել, և որպես պատիժ հարբածի վզին լուծը գցած՝ տարել են փողոցներով: Հայաստանում ևս գործել են բավականին խելացի օրենքներ: Ըստ Մ. Գոշի «Դատաստանագրքի»՝ ալկոհոլամոլին արգելվում էր դատարանում հանդես գալ որպես վկա: Հարբած վիճակում հանցագործություն կատարողները պատժվում էին կրկնակի' հարբած լինելու և հանցագործություն կատարելու համար: Ալկոհոլիզմի դեմ պայքարի խնդիրը առաջին հերթին հայացքների և համոզմունքների հետ է կապված: Այն արատ է և հղի է վտանգավոր հետևանքներով: Մեզ մնում է միայն ալկոհոլամոլին հիշեցնել Օստրովսկու խոսքերը. «Կոպեկ չարժե այն մարդը, ով չի կարող հաղթահարել իր վնասակար սովորությունը» և խորհուրդ տալ' մի՛ խմեք գինի, մի՛ վշտացրեք ձեր սիրտը ծխախոտով և դուք կապրե՛ք այնքան, որքան ապրեց Տիցիանը:
Արխային խմեք Ժող ջան))))

 

Սանասար Կարապետյան