24%-ով վարկ են տրամադրում էս խեղճ ու կրակ ժողովրդին, իրանք էլ իրենց «գործարար» են կոչում, 70 հազ. եվրոյանոց մեքենաներ են քշում, էլիտար «Lounge» բառերում են սնվում ու 3-4 հազ. եվրոյանոց կոստյումների կոլեկցիաներ են հավաքում: Հանգիստներն էլ՝ ո՛նց կլիներ Հայաստանում կամ Վրաստանում կամ, լավ, գոնե Անթալիայում անցկացնեին. չէ՛, սրանք արդեն Թայլանդն ու Ֆիջին էլ գիտեն ինչ ա, «Մոխիտոն» ու «Կուռասաոն» էլ գիտեն՝ ինչ համ ունի: Խեղճ ժողովուրդն էլ ամեն ամիս պետք ա սրանց 24%-ը փակի: Փող չունե՞ս՝ ճարի՛: Չե՞ս ճարում՝ տունդ կալանքի տակ կառնենք: Էլի չե՞ս ճարում՝ աճուրդի կհանենք ու կծախենք, իսկ դու կնոջդ ու էրեխեքիդ վերցրու ու հայդա...
Երկիրը սարքել են լաբորատորիա: Էն լաբորատորիաներից, որտեղ նապաստակների կամ, ասենք, առնետների վրա տարատեսակ փորձեր են անում, որպեսզի պարզեն նրանց դիմացկունության աստիճանը:
Դարեր շարունակ թաթար-մոնղոլական ու օսմանյան լծի տակ ապրած, 1915թ., Հայրենական Մեծ պատերազմ ու Սումգաիթ տեսած և, վերջապես Ղարաբաղյան պատերազմում հաղթած ժողովրդին սարքել են փորձաճագար:
Ասում են «Մի քայլ առա՞ջ», ասում են «Դեպի ապահով Հայաստա՞ն», էն դեպքում, երբ ընտանիքներ կան, որ սոված են պառկում քնելու, և ամեն օր «հացի խնդիր» ունեն: Երբ որոշ պատգամավորների «թուլլեք», քեֆները լավ, 200-ի տակ քշում են՝ մարդկանց կյանք խլելով կամ հաշմանդամ սարքելով, ու հետո էլ մրցում են իրար մեջ, թե ո՞վ է ավելի շատ «փող թքել» մարդ տակը գցելու համար: Երբ հարբած իշխանավորները կամ թաղային հեղինակությունները գիշերվա 3-ին հրավառություն են կազմակերպում՝ մարդկանց քնահարամ անելով, ու եթե դրանով էլ չեն բավարարվում, հանում են ատրճանակներն ու օդ կրակում: Երբ պետությունը 22 հազ. դրամ թոշակ է տալիս միայնակ ծերերին և հետո 35-ը պահանջում կոմունալի համար: Եվ վերջապես, երբ ժողովրդի ձայնը լռեցնում են ջրցան մեքենաներով, մահակներով և հրազենով:
Թող որ ես սխալվեմ, բայց ինձ թվում է, որ եթե մեր պապերն իմանային, թե ինչ օրն ենք ընկնելու, ոչ էլ թուրքի դեմ կռիվ կտային: Կասեին՝ էկեք, մեզ կոտորեք: Մեկ է դուք չանեք, մի հարյուր տարուց կոտորվելու ենք «Դեպի ապահով Հայաստան» տանող ճամփեքին:
24%-ով վարկ են տրամադրում էս խեղճ ու կրակ ժողովրդին
22:19 - 20.Նոյեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
29/12/17 18:43
Լուսանկարներ. խնդրում եմ արձագանքեք. խեղճ ու կրակ ժողովրդին խաբում են քարշ տալով այստեղից այնտեղ
11/10/17 21:44
Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի նոր վարկ՝ ժամանակակից սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու նպատակով
20/06/14 08:15
«Ժողովուրդ». Հասմիկ Պողոսյանին ազատելու փոխարեն, մասնաճյուղի մի խեղճ ու կրակ տնօրեն ազատվեց աշխատանքից
04/05/14 00:53
Ուրիշ երկրներում էլ ե՞ն մարդիկ պաշտոնի նշանակվելիս խեղճ ու կրակ տեսք ունենում, իսկ չանցած մի քանի ամիս՝ անճանաչելիորեն փոխվում
20/10/24 21:31
Նորավանքից Երևան վերադառնալիս ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել
30/08/24 14:01
ԵՄ պետությունները վիզա չեն տրամադրում արցախցիներին միայն ծագման հիմքի համար. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
24/07/24 11:28
Ջո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին
01/07/24 12:27
Համաշխարհային բանկը 110 մլն դոլարի վարկ կտա ՀՀ-ին
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան