Դանիայի ազգային դրոշը՝ Դաննեբորգը, պետական դրոշներից հնագույնն է աշխարհում։ Դաննեբորգը Դանիայի ազգային դրոշն է 1219 թվականի հունիսի 15-ից առ այսօր: Այն հիմք է դարձել սկանդինավյան պետությունների դրոշների համար։ Մինչ պետական խորհրդանիշ դառնալն այն կիրառվում էր վիկինգների կողմից վերահսկվող տարածքներում և ուներ եռանկունաձև տեսք։ Դանիական դրոշին ընդամենը 11 տարով է զիջում է Ավստրիայի դրոշը:
Ի դեպ, Դանիայի օրենսդրությունը չի թույլատրում անարգանքի ենթարկել որևէ պետության դրոշ, բացառությամբ իր երկրի դրոշի: Վերջինս կարելի է այրել առանց որևէ իրավական հետևանքների: