Նոյեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից տեղեկանում ենք, որ փակման գինը ևս կազմել է 405.5 դրամ: Նախօրեին կայացել էր 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 405 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 405 դրամ: