Վերջին մեկ ամսվա ընթացքում արտարժութային շուկայում տեղի ունեցող իրադարձությունները ստիպեցին ԿԲ-ին ժամանակավորապես փոխել իր տնտեսական վեկտորը: Իրավիճակը կայունացնելու նպատակով մշակվել է գործողությունների ծրագիր, ըստ որի' մինչև տարվա վերջ, ամեն օր ԿԲ-ն աճուրդների միջոցով բանկերին վաճառելու է արտարժույթ:
Նախատեսվում է, որ առաջին շաբաթվա ընթացքում բանկերին օրական կվաճառվի 6 մլն ԱՄՆ դոլար, այնուհետև, արտարժույթի պահանջարկի նվազման հետ մեկտեղ, ծավալները կնվազեն' հասնելով զրոյի: Նման գործառույթեր իրականացնելու դեպքում փոխարժեքը կհավասարակշռվի:
Դավիթ Պետրոսյան