Վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է, որ Վարդան Պետրոսյանը մեքենա վարելիս ալկոհոլ օգտագործած չի եղել եւ գտնվել է սթափ վիճակում: Նաեւ ի հայտ են գալիս փաստեր, որ նա մեքենան արագ չի վարել, եւ վթարի մեղավորը միանշանակորեն միայն նա չէ: Կան այլ հանգամանքներ՝ ճանապարհ, անտեսանելիություն, մյուս մեքենայի դիրք եւ այլն:
Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է, որ Վարդան Պետրոսյանի կալանավորման որոշումը վաղածին է, անօրինական ու անտեղի: Չկան այդ կալանավորման հիմքերն ու ապացույցները...
Այսինքն՝ քննչական մարմինն ու դատավորը կայացրել են իրավական դաշտից դուրս որոշում, որի հիմքում եղել է կամ իրենց մատնանշած «բարոյական» պահը, կամ էլ չնշած՝ քաղաքական մոմենտը: Ինչպես հայտնի է, այդ երկուսն էլ իրավական կատեգորիաներ չեն...