Նորից հոլովակի մասին: Ըստ իս, եթե հոլովակի ստեղծողները մտածեին իրենց կլինետի իրական շահերի մասին, ապա երբեք չէին ներկայացնի Սերժին ազգային փրկչի եւ մեծ առաջնորդի կերպարում, եւ ոչ մի դեպքւոմ այդքան պաթետիկա չէին ստեղծի նրա անվան շուրջ: Էլ չասած նրա մասին, որ պաթետիկա չափազանցումն առհասարակ այսօրվա մարդուն քիչ համոզիչ է, տվյալ դեպքում կա եւ մասնավոր խնդիր: Բավական է ուշադրություն դարձնել հոլովակի պաթեիկ խոսքի (Նա՛, Նա՛, Նա՛) եւ նույն հոլովակում մեջբերվող Նրա իսկ բնական խոսքի արմատական հակասությանը: Մինչ հոլովակի վարողն իրեն կոտորում է եւ կոտրատում է, Սերժը նույնիսկ պաթետիկ խոսքրեն արտասանում է իրեն բնորոշ անշուք եւ միապաղաղ հռետորականությամբ: Հետեւաբար այքդան պաթոս մտցնելով հոլավկի մեջ, դրա ստեղծողները կամա թե ակամա ծաղրում են իրենց կլիենտին: Հաշվի առնելով նրա բնական առանձնահատկությունները, պետք էր լրիվ այլ ոճային լուծում մտածել, որն այդքան ուժեղ հակասություն չառաջացներ: Բայց դե ոճի հարցն ընդահնարպես հայ առաջադեմ մտավորականության թույլ կողմն է (կարծում եմ կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ "առաջադեմներն" իրենց մեծ լուման ունեն այս հոլովակի ստեղծման գործում):