Հբը:
Մեկնարկեց քարոզարշավը. որից հինգ րոպե պակաս Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց Ազատություն ռ/կ-ով. կայքերում էլ հայտնվեց նախընտրական երգը. կարճ ասած' միքսը, մի հոլովակով շտապ-շտապ փորձել էին սաղ ասել:

Երաժշտությունը. դե նախընտրական էր...
Մի շտապեք, մի քանի անգամ նայեք, ինչպես ասում են' հողին սովորեք. սկզբում անընդհատ փոփոխվող կադրերը գլխացավ առաջացրին, հետ ասի' մի հատ «մանրմասնորեն սիրի, ախչի». իմա' նայի. հիմա էլ զարմացա'էդ երգիչներն ինչ? են էդքան տաք հագնվել. հաստատ ստուդիայում ցուտ է եղել: Հետո, ասի լավ վերջին անգամն եմ նայում' բառերը հասկանամ... ու հանկարծ որսացի, որ փաստորեն, չենք հոգնի էս կլիպը նայելով, որովհետեւ էսքա~ն պարամետերեր կան հասկանալու... իսկ ամենավերջո~ւմ ինձ արգելեցի նայել, որովհետեւ իսկապես ընտելանում էի, ու նույնիսկ սկսում սիրել... վաղը էլի կնայեմ, որ նորմալ «գրախոսեմ»: