Մաշտոցի պուրակի պայքարը նախաձեռնողականության, ինքնուրույն խաղի ու օրակարգի, ստեղծագործ, ազատ ու հանունին ուղղված գործողությունների մի ամբողջություն էր, այնտեղ բացակայում է հակադրությունը և հակազդեցությունը, ուրիշի գործընթացներում ու օրակարգերում գործելը, ուրիշի խաղում խաղալը և ուրիշին կերակրելը, մենք փորձել ենք մեր էներգիան օգտագործել հանուն ազատ, քաղաքացիական պետության կերտմանը
ԳՀ :
Շատ վաղուց մի հնդկացի պատմեց իր թոռնիկին կյանքի մի ճշմարտություն:
-Յուրաքանչյուր մարդու ներսում պայքար է գնում, երկու գայլերի կռվի նման:
Մի գայլը ներկայացնում է չարը, մյուս գայլը բարին է ներկայացնում:
Փոքրիկ հնդկացին մինչև հոգու խորքը ազդվեց պապու խոսքերից, մի քանի վայրկյան մտածեց-հարցրեց.
-Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:
Ծեր հնդկացին ժպտաց թոռանը ու պատասխանեց.
-Միշտ հաղթում է այն գայլը, ում դու կերակրում ես: