Ես սրատամ խլուրդի նման կրծում, խարխլում եմ մարդկանց քարացած հասկացողությունները, խաղում նրանց սրբազան համարված դավանանքների հետ,
նրաց բոլոր կենցաղի ու հավատալիքների տակ ոլոր-մոլոր անցքեր եմ բաց անում, բազմաթիվ ծակերից գլուխս դուրս հանում ծաղրում ու ծլկում մի այլ ծակից
ճիկ անելու: Ես գժվեցնում եմ իմ ընթերցողին:
Իսկ ամե՞ն գրող կարող է գժվեցնել իր ընթերցողին:
Երբե՛ք:
Ընթերցող կա, որ վերցնում է ձեռքը մի որևէ հեղինակի գիրք կարդալու և գժվելու համար, բայց չի հաջողվում նրան այդ: Նա ոչ միայն չի գժվում,
այլ ցավոք սրտի տեսնում է, որ ավելի է խելոքացել...
Գժվեցնելը ամեն հեղինակի բան չէ:
Ես գիտեմ, երբ կարդաք իմ անտիպները կմեծարեք ինձ, բայց ցավը նրանում է, որ ես այն ժամանակ մեռած կլինեմ արդեն:
Լեռ Կամսար, 1960թ.