Այսօր Մինասի ծննդյան 90-ամյակն է։ Մենք ունեցել ենք Մինաս ու երևի առանձնապես չենք նկատել։

Հիշում եմ մեր դասախոսներից մեկի պատմածը։ Արտասահմանյան գրականության լեգենդար պրոֆեսոր Լևոն Ներսիսյանի դասերին, իբրև թատերական ներկայացումների, գալիս էին ուսանողներ ոչ միայն Համալսարանի այլ ֆակուլտետներից, այլև Պոլիտեխնիկից, Զովետից և այլ ինստիտուտներից։ Լսարանում ասեղ գցելու տեղ չէր լինում։ Եվ մի օր Պրոֆեսորն ուշանում է։ 10-20 րոպե ուշացած է գալիս։ Գալիս է այլայլված, մոտենում ամբիոնին, ու ցածրաձայն ասում. «Առավոտյան վախճանվել է Մինասը...»։ Ու սկսում հոնգուր-հոնգուր լացել։

#Մինաս90