Ասում են Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին որոշել են աշխատանքից ազատել իբր այն բանի համար, որ օրերս ԳԱԼԱ-ով քննադատական ելույթով է հանդես եկել' ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոսին ու նաև երկրի բարձրաստիճան ղեկավարությանը:
Հերթական «անորսալի Ջոն» լույս աշխարհ եկավ, ում փառքը ոնցոր մի քիչ քիփություն է անում վրան ու ցանկանում է նոր բնագծեր նվաճել էժան պոպուլիզմի հաշվին: Ո՞վ է քեզ ազատում այ հարգելիս, եթե ըստ օրենքի իրեն նշանակում և ազատում Է Գյումրու թատրոնի տնօրենը, որն էլ ըստ համացանցում շրջանառվող լուրերի' չի պատրաստվում այդ անել: Մինչդեռ երբ երեկ մշակույթի նախարարը Ծատուրյանին հրավիրել էր իր մոտ, մինչ այդ հանդիպման կայանալն արդեն համացանցը ողողված էր այդ մասին տեղեկատվությամբ ու ակնկալվող հավանական ելքերով, թե իբր նախարարը ստիպելու է, որ Ծատուրյանը ազատման դիմում ներկայացնի: Հետո էլ զարմանում են, որ Ծատուրյանը հասել է նախարարի ընդունարան ու իմացել, որ նախարարը տեղում է, բայց հրաժարվում է նրան ընդունել: Հարգելիներս, ախր այդպիսի խաբարբզիկ ենթակայի հետ ո՞ր իրեն հարգող նախարարը կհանդիպի, երբ առանց տեղեկանալու, թե իրեն ինչի համար են հրավիրել, արդեն մի իսկական ղալմաղալ է բարձրացրել համացանցում:
Հասմիկ Պողոսյանն աչքիս լույսը չի, ու չեմ կարծում, թե տեսանելի ապագայում կարող է այդպիսին դառնալ, բայց ես իրեն խորհուրդ կտայի գտնել հարմար առիթ, գուցե պատճառ, կամ էլ գրագետ հիմնավորում ու ազատվել այդ բերանբաց ու իրեն ստվերից վախեցած «խրոխտ նապաստակից»: Մեր մշակութային մայրաքաղաք Գյումրիին ուղղակի պատիվ չի բերում, որ ըստ էության նրա մշակութային կաճառ հանդիսացող հաստատության գեղարվեստական ղեկավարը նման խեղճուկրակ մարդը լինի, ով մի բան ասել է ու հիմա հայ-հարայով ուզում է տակից դուրս գալ' «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» գործելոճով:
Մի աղմուկ են բարձրացրել, թե տեսեք ժողովրդական արտիստ Նիկոյալ Ծատուրյանի հետ չինովնիկներն ինչ դաժան են վարվում' մոռանալով, որ եթե նա բարձրաստիճան ղեկավարությանը գեղացի ու ռաբիզ է անվանում, ու կոչումը թմբկահարելով ուզում է իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք պահանջել, ապա այդ կոչումը ինքը ստացել է 2011թ.-ին' հենց այս նախագահի, վարչապետի ու մշակույթի նախարարի օրոք: Բայց չէ՞ որ, եթե մեկին նախագահը ժողովրդական արտիստի կոչում է տալիս հարյուրավորները դա գնահատում են, որ տրվել է ոչ թե ամենաարժանավորին, այլ' իշխանահաճոյին, և իրենց վերաբերմունքն ունեն այդ կարգի մտավորականների հանդեպ: Իսկ հիմա սիրահոժար դառնալով տիտղոսակիր, արդեն այդ «բարձունքից» քեզ այդ կոչումը տվողներին վիրավորելով' ընդամենը որակվում ես անաղուհաց մի ապերախտ: Մի պահ համարենք, որ միայն այս օրերին իմացավ հիշյալ պաշտոնյաների ով լինելը, ապա ինչո՞ւ չի այդ կոչումը շպրտում նրանց դեմքին, որով և ապացուցում, որ իսկական ժողովրդական արտիստին ժողովուրդն է այդպիսին կոչում, այլ ոչ թե արքունիքը: Էլ չեմ խոսում այն մասին, որ հենց ստանալիս ասեր, որ պետք չէ ոչ կենսունակության պատճառով լուծարված ԽՍՀՄ «լավագույն ավանդույթները» շարունակել, և նախագահի հրամանագրով ժողովրդական նշանակվել: Ուրեմն մի՞թե այս կարգի անսկզբունքային անձնավորությունը կարող է Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար լինել, ախր այսպիսիներին պետք է մի կիլոմետրից մոտիկ չթողնել թատրոնին, ոչ թե ներս մտցնել ու կյանքի գնով պահել:
Կաթողիկոսին անվանելով սատանա կամ էլ նման այլ վիրավորական բառերով կոչել, սա իհարկե լավ է հաշված, քանի որ շատերի սրտով է Գարեգին Բ-ին քննադատելը, ուստի սրանով կարելի է էժան հեղինակություն ձեռք բերել: Բայց հնչած մտքերը գնահատականներ չէին, այլ ուղղակի վիրավորանքներ, և այնպիսի բառերով, որն իրեն կարող է եթերով թույլ տալ միայն անդաստիարակ անձնավորությունը: Եվ եթե որոշ ճղճիմների պատճառով փառահեղ 80-ականներին մի արտահայտություն երևան եկավ. «Ով առավոտյան ալարում է սափրվել' ֆիդայի է դառնում», հիմա էլ որոշ լկտիների պատճառով մեկ այլ արտահայտության առաջ մեզ կանգնեցրեցին. «Ում մանուկ հասակում լավ չեն դաստիարակել' մեծացել ակտիվիստ է դարձել»: Ուղղակի ցավում եմ, որ մեր հյուսիսային մայրաքաղաքի արժանապատիվ քաղաքացիները ստիպված են իրենց պաշտպանության տակ առնել մի անձնավորության, որը խախտել է բոլոր խաղի կանոնները' մարդկային, բարոյական, աշխատանքային…
Իսկ եթե որևէ մեկն ուզում է ասել, թե այդ դեպքում ո՞վ է իսկական մտավորականը, եթե բոլորին անուն ենք դնում, ապա դրա դասական օրինակն իմ կարծիքով Օհան Դուրյանն է, որ անգամ մահամերձ վիճակում հանրահավաքի էր գնում, նախագահի հրաժարականը պահանջում, բայց դա հնչեցնեւմ էր առանձնահատուկ կոռեկտ, կիրթ ու արժանապատիվ: Մարդ, որ անմնացորդ նվիրվեց երկրին ու ժողովրդին, այլ ոչ թե Նիլոյալ Ծատուրյանի նման իշխանության ձեռքերը համբուրեց, երբ դրա կարիքը կար, հետո էլ կծեց, երբ կարծում է, որ երկրում կարող է իրավիճակ փոխվել ու նոր տերերին հարկավոր է ծառայություն մատուցել:
Ուստի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկ է ինչ անի չանի առավոտից երեկո քննադատում են, մի հատ ավել մի հատ պակաս, բան չի փոխվելու, ավելի լավ է վճռականություն հանդես բերի ու ազատի մեր մշակութային մայրաքաղաքն այս խղճուկից:
Նիկոլայ Ծատուրյանին որոշել են աշխատանքից ազատել այն բանի համար, որ օրերս քննադատել է ուղղված կաթողիկոսին
18:36 - 17.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
17/12/13 09:08
Գեղական չտեսությունը մեզ մոտ շատ-շատ է. Նիկոլայ Ծատուրյան
03/05/24 08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
28/02/24 14:04
«Հայաստանը կորցրեց լավագույն բարեկամի». Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
30/10/23 15:19
Հայաստանն առանց ՀԱՊԿ-ի ապագա չունի. Նիկոլայ Բորդյուժա
15/05/21 23:42
«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այս պահին փարթիի է մասնակցում. Mediaport (տեսանյութ)
10/04/21 10:00
«Հրապարակ». Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը. ովքեր այսօր կերգեն Ծառուկյանի որդու «թագավորական» հարսանիքին
03/03/21 13:27
Դատական համակարգն այսօր անկախ չէ նախկին իշխանություններից․ Նիկոլայ Բաղդասարյանը՝ ԲԴԽ նախագահին
25/01/21 13:50
Նիկոլայ Ցիսկարիձեն Դավա Մանուկյանի ազգականն է
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան