ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ որոշում է կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում:
«Հարգելի հայրենակիցներ, ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,-գրել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը այսօր տեղեկացրեց, որ եվս չի մասնակցի արտահերթ ընտրություններին: