Ժամանակը վերքեր է բուժում, ամեն բան իր տեղն է գցում, միայն սպասել է պետք… Մարդիկ սովոր են ամեն ինչ թողնել ժամանակին, երբ ելք չկա… Ժամանակն է այն միակն, ում ուսերին ենք բարդում մեր կեղտերն ու վաղվա մաքուր օրը, որը սովորության համաձայն, չի գալիս… Դու էլ ժամանակի մասին մի հիմարություն հորինեցիր ու թողեցիր ինձ մեր առաջին հանդիպման վայրում' այն կամուրջի տակ, որտեղ ամեն օր մեկն իրեն նետում էր' հասկանալով, որ ժամանակ կոչվածը սրտի մխիթարանք է միայն… Այդ ժամանակ քո գնալը սովորական էր ու անցավ: Ընդամենը կամուրջին էի նայում ու հասկանալ փորձում, թե մարդկանց որտեղից նման բարձրությունից նետվելու համարձակություն (ես իմ չորրորդ հարկի պատուհանից երբեք չեմ ծխել)…
Էդգար Կոստանդյան «Որբանոց»