Մերոնց շանսերը գրեթե զրոյական են
Մեր ընտրական խմբում, վերջին տուրից առաջ, բավականին լարված պայքար է ընթանում երկրորդ տեղի համար:
Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Իտալիայի հավաքականը՝ 21 միավոր, 13-ական միավոր ունեն Բուլղարիայի եւ Դանիայի հավաքականները: Մեր եւ չեխերի ակտիվում գրանցված է 12 միավոր: Մալթայի հավաքականն ունի ընդամենը 3 միավոր:
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է խմբի առաջատարին եւ ինքնին հասկանալի է, որ մերոնց հաղթելու շանսերը քիչ են: Թեեւ անգամ Հայաստանի ընտրանու հաղթանակը բնավ էլ չի երաշխավորում տեղը երկրորդ հորիզոնականում:
Դանիայի հավաքականը վստահաբար կհաղթի մալթացիներին: Այս առումով՝ երկրորդը լինելու նրանց շանսերը մեծ են:
Բուլղարիա-Չեխիա հանդիպումը կենտրոնականն է տուրում: Երկու հավաքականին էլ հաղթանակ է պետք. բուլղարացիների պարագայում՝ դա երաշխավորում է երկրորդ տեղը խմբում: