Բայց ինչ մազալու մարդիկ են, քանի կար, Գարեգին Նժդեհ ֆիլմը դեռ անգամ չդիտած, ինչ ասես գրեցին, ով ինչքան կուտակված ասելիք ուներ, հարմարացրեց արտահայտվեց: Հիմա արդեն ֆիլմը նայել են ու գովաբանում են: Բա չեք ամաչում, արժեր էդքան վիրավորել մարդկանց: Թե ուղղակի մեկը մի վատ բան է ասում, բոլորդ շարունակում եք, էնքան որ մասնակից լինելու ու երևալու համար: Ունեցիր փոքր խելք, բայց քոնը, կասեր Գորկին: Երբ է ամեն մարդ իր փոքր խելքով իրեն ու գորա ապրելու: Ժողովուրդ հոգնել ենք էս համատարած չարությունից, բամբասանքից ու զրպարտանքից:
Յուրաքանչյուր մեկն էլ իրավունք ունի, և երգ գրելու, և ֆիլմ նկարելու, և գիրք գրելու: Ընթերցողը, հեռուստադիտողն ու ունկիդրն էլ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, բայց ֆիլմի, երգի, կամ գրքի մասին, ոչ թե դա ստեղծողի անձնական կյանքի, ու դա էլ քիչ չէ, նրա ապ ու պապրեի մասին էլ հետը:
Մարդիկ կորցրել եք ինքներդ ձեզ, մինչ էդքան ուրիշի կյանքով ապրելու, նախ փնտրեք ու ձեզ գտեք: