Միայն կժպտամ, էլ բառեր չկան,
Ժպիտն իմ արդեն ցույց կտա այն
Ինչն հիմա հիշում եմ և երջանկանում:
Միայն աչքերիս փայլով կերևա,
Թե ինչ եմ զգում, ինչ եմ ես ուզում,
Թե ինչ է կատարվում այս փոքրիկ սրտում:
Միայն իմ ներսում, միայն մտքերում,
Կլինի թաքուն, ամենքից գաղտնի,
Մի մեծ զգացում, և փոքրիկ մի բառ:
Աչքերն այս փայլփլուն իրենց մեջ կարտացոլեն
Երեք տառանոց, բայց անվերջ բառերով,
Նույնիսկ կյանք փոխող, նույնիսկ մարդ փոխող,
Նույնիսկ աշխարհն այս մռայլ, գունավոր դարձնող,
Նույնիսկ օրերն անիմաստ, հեքիաթային դարձնող:
Անսահման բառերով, հազարավոր նախադասություններով,
Կարող եմ նկարագրել սեր բառն սովորական,
Բայց այս հոգու մեջ, այս մտքերում,
Թե՛ այս արյան մեջ և այս աչքերում
Ինչ է կատարվում, ինչ է բոցկլտում
Չե՛մ կարող ասել, չե՛մ կարող բացատրել:
Միայն կժպտամ, էլ բառեր չկան...