Կարդում եմ միջազգային մամուլը և ժպիտ է առաջանում դեմքիս:Ռուսական ԶԼՄ-ների աչքերով երեկվա երիտասադները Հայաստանում գործող ընդդիմադիրներն էին, ովքեր քաղաքական դիվիդենտներ էին շահում և Ռուսաստանի դեմ էին պայքարում: Արևմտյան մամուլով՝ ցուցարարները ազատականներ են, ովքեր կրկին Ռուսաստանի դեմ են պայքարում: Մի խոսքով դրսում իրար դեմ են կռիվ տալիս, բայց ոչ մեկ ճիշտն չի ուզում գրի, որ երեկվա երիտասարդությունն ինքն իր համար էր պայքարում ու պայքարն անձերի կամ պետությունների դեմ չեր , այլ հանուն ՀՀ քաղաքացու էր:

 


Այս ընթացքում համադրեցի երեկվա ոստիկանների գործողությունները, Արևմուտքում նման ակցաների ժամանակ տեղի ոստիկանության պահվածքի հետ(հետխորհրդայինի հետ համադրելու բան էլ չկար) ու եկա այն եզրահանգմանը, եթե մենք ուզում ենք Եվրոպա դառնանք ջրցան մեքենաներով ջրոցի խաղալը պարտադիր է: Նստացույցը լիներ Էրեբունի փողոցում, այն նույն կերպ էր ավարտվելու, որովհետև կա քաղաքացիական պայքար, նստացույցի ձևով ու փողոց: Այս դեպքերը դաժանություն և արյունահեղություն անվանել չի կարելի, սա ամենասովորական պայքարի ամենասովորակն դրվագներից մեկն է, ուղղակի մենք ենք առաջին անգամ տեսնում, սա հերթական հեռակառավարման վահանակով հեռուստացույցն է, որը տեսնելիս մենք կրկին զարմացանք, բայց հետո դարձավ սովորական:

 


Հիմա անցնեմ բուն պայքարին: Չկա մեկը և նույնիսկ ջրցան մեքենայի վարորդը, որ բարձր չգնահատի այս պայքարը: Ցուցարարները հիմնականում անփորձ էին (պայքարը չէին ղեկավարում գրանտի վրա ամուր նստածները) ու երբ նախագան առաջարկեց հանդիպել, այստեղ գործեցին ոչ թե սառը դատող մարդիկ, այլ պայքարի մեջ մտած ու իրենց պայքարին մինչև վերջ հավատարիմ մարդիկ, այլ գործեց մեր մենթալիթեթը. որը և հանգեցրեց հետագա դեպքերի զարգացմանը, այն է՝ գնացողը դավաճան է, բայց իմ կարծիքով պետք էր ընդունել նախագահի հրավերը, խոսել ու եթե պայմանները դուր չգային կրկին շարունակել, այսպես թե այնպես կորցելու ոչինչ չկար: Նույն Արևմուտքում երիտասարդները կհանդիպեին:

 


ԱԺ «ընդդիմադիր» պատգամավորները լավ գիտեին, որ այնտեղ բոլորը երիտասարդ են ու կարող է ինչ-որ տեղ անփորձ լինեին: Հեղինակավոր պատգամավորների մի կաստա կա ովքեր միշտ հայտնվում են տարբեր տեղերում: Հարց .« Երեկ ո՞ւր էիք, թե պայքարի գլուխ կանգնած չէիք՝ նեղվում էիք: Գնաիք խորհուրդ տայիք, համոզված եմ, եթե լավ բացատրեիք իրավիճակը գուցե և հանդիպումը տեղի ունենար ու քաղմասներում 237 հոգի չհայտնվեր:
Ոստիկանության առանձին միլիցեք էլ, այսօրվա դեպքերից հետո պետք է դուրս շպրտվեն համակարգից ու դրանք պետք է գնան տուն, գլուխները սառը ջրի տակ պահեն, որ մինինգիտից մեռնեն:
Հ.Գ. Վնասվածք ստացողներին շուտափույթ ապաքինում, իսկ ոստիկանության բաժանմունքներում հայտնվածներին ազատում:

 

 

Էդգար Խաչատրյան