Հովիկ Չարխչյան
Մի նո֊րահայտ փաս֊տաթուղթ ար֊ձանագրում է, թե Չարենցը փոր֊ձել է բռնաբարել եր֊կու քույրերի: Հայաս֊տանի ազգային ար֊խիվի պահոցներում պահպանվող այդ վավերագիրը (ֆ. 972, ցու֊ցակ 1, գործ 125, էջ 70) գրել է Չարենցի մո֊լի հակառակորդ, բանաս֊տեղծ Ազատ Վշտու֊նին:
1920-ական թվականներին ծայր առած գրական պայքարի ժամանակ հակառակորդ թևերի անհանդուր֊ժո֊ղականությունն ավելի ու ավելի հաճախ էր ուղեկց֊վում «գոտկատեղից ներքև» հասցվող հարվածներով, մաս֊նավորապես' հակառակորդի դեմ անձնական կյանքի' հասարակության համար անընդունելի դրվագներ օգտագործելով: Անվանար֊կումները, զրպար֊տությունները, սուր բախումները դար֊ձել էին այդ շիկացած մթնոլորտի անբաժանելի բաղկացուցիչներ: Եվ պատահական չէր, որ առավել հաճախ դրանց թիրախն էր դառ֊նում հենց Եղիշե Չարենցը, ով, լինելով չափազանց բարդ ու հակասական կեր֊պար, աչքի էր ընկնում իր թուլություններով, մո֊լո֊րություններով և սկանդալային պատմություններով, որոնց թվում այս ներկայացվող միջադեպը մինչ օրս վրիպել է կենսագիրների ուշադրությունից:
Չարենցի ամենաաղմկահարույց սկանդալը, ինչպես հայտնի է, այն էր, երբ 1926 թ. սեպտեմբերի 5-ին նա կրակեց օրիորդ Մարիաննա Այվազյանի վրա և արդյունքում շուրջ կես տարի անցկացրեց Երևանի ուղղիչ տանը: Նրան վաղաժամկետ ազատ արձակեցին, սակայն, ինչպես երևում է այս փաստաթղթից, ազատ֊վելուց հետո էլ նա շարունակում է սկանդալները, և փաստորեն, ազատազրկում «դաս» չեղավ նրա համար ու չարգելակեց բանաստեղծին իր գայթակղություններն իրագործելուց: Երկու տարի անց, ըստ այս փաստաթղթի, Չարենցը կրկին հայտնվում է հերթական «քաջագործության» կիզակետում' այս անգամ Թիֆլիսում:
Ազատ Վշտունին, այս միջադեպը հակառակորդի դեմ որպես զենք օգտագործելով, դիմում է գրում Խորհրդային Հայաստանի պրո֊լետ գրողների ասոցիացիա(ստեղծվել է 1922թ.), որ Չարենցին հեռացնեն: Սակայն այս փորձն անհաջողության է ենթարկվել, և Չարենցին ոչ ոք չի փորձել հեռաց֊նել ասոցիացիայից, և այդ միջադեպին չի հաջորդել իրավապահների արձագանքը կամ որևէ հրապարակային հաղորդում: Հնարավոր է' Վշտունին որոշել էր զրպար֊տել Չարենցին (ինչպես վարվել էր շատ անգամներ) կամ սկանդալի գույները խտացնել, կամ էլ Չարենցն իսկապես այն ժամանակ ազդեցիկ պաշտպաններ ու հովանավորներ ուներ: Փոխարենը պատժամիջոցներ կիրառվեցին հենց Վշտունու նկատմամբ և հեռացրեցին ասոցիացիայից: Հեռացման որոշումը, ըստ մի այլ փաստաթղթի, հիմնավորվում է կազմակերպության մեջ լարվածություն ստեղծելու հանգամանքով:
«ԽՀՊԳԱ կենտվարչության կոմֆրակցիային
Խ. Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի և Հայաստանի կոմկուսի
անդամ Ազատ Վշտունուց
Դիմում
ԽՀՊԳ կենտվարչության կոմֆրակցիան, ինչպես նաև Խ. Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի ամեն մի անդամ, շատ լավ գիտի ասոցիացիայի անդամ Եղիշե Չարենցի նախանց֊յալ տար֊վա խուլիգանական ելույթի մասին, որի համար նա բանտարկվեց և արտաքսվեց Հայաս֊տանի սահմաններից դուրս:
Հակառակ դրան' ՀՊԳ և կենտվարչության մի քանի անդամներ այս տարի Թիֆլիսում հանդիսավոր ելույթով նորից նրան ընդունեցին ԽՀՊԳ ասոցիացիայի շար֊քերում և անմիջապես դարձրին նրան կենտրոնական վարչության անդամ: Դրանից հետո Եղիշե Չարենցը դարձյալ զբաղվում է հարբեցողությամբ և խուլիգանական ելույթներով:
Սույն թվի հոկտեմբեր ամսին մի քանի կուսակցական պատասխանատու ընկերների հետ նա կատարում է նորից մի խուլիգանական ակտ' գիշերը սաստիկ հարբելով և հարձակվելով մի տան վրա, որպեսզի կոտրի երկու աղջիկների սենյակի դուռը և բռնաբարի նրանց:
Այդ պատճառով դիմում եմ ձեզ հետևյալ առաջարկությամբ.
1. Անմիջապես պահանջել Եղիշե Չարենցից «Նոյեմբեր» միության բոլոր դրամական հաշիվները և արխիվը:
2. Արտաքսել Եղիշե Չարենցին ՀՊԳՄ ասոցիացիայից այն պատ֊ճառով, որ նա իր խուլիգանական արարքով վարկաբեկում է ասոցիացիան և որպես կենտվարչության անդամ ոչ մի աշխատանք չի կատարում միության մեջ:
Եթե կենտվարչությունը մի շաբաթվա ընթաց֊քում չլուծի այդ խնդիրները, ես ստիպված կլինեմ մեծ ցավով հրաժարվել ՀՊԳՄ անդամ լինելուց:
Ա. Վշտունի:
Հ. Գ.- Խնդրում եմ այս հար֊ցը նույնպես փոխադրել Երևանի կազմակերպության կոմֆրակցիա:
1928 թ., նոյեմբերի 19»:
Անկախ շաբաթաթերթ