մաս Ժ

Հիշու՞մ ես հոգիս, մեր առաջին լուսինը.... մեր առաջին լճակը...
Այդ օրը լճակն ու լուսինը գրկախառնված էին....այդ օրը լճակն ու լուսինը մեկ էին:
Հիշու՞մ ես....
Հրաշալի տաք երեկո էր...
Լուսինը սովորաբար սառն է լինում:
Բայց այդ օրվա լուսինը, ավելի ճիշտ' լուսնի մեկ կտորը անսովոր տաք էր....այն ջերմացնում էր շուրջը...ջերմացնում էր լճակը, ջերմացնում էր սյուքը, ջերմացնում էր նստարանը, ջերմացնում էր իր իսկ արտացոլանքը....
Այդ օրը լուսինն ու լճակը փարված էին:
Այդ օրը նրանք ծանոթանում էին. ծանոթացան, մերձեցան ու փարվեցին իրար....
Լճակը իր դողացող ալիքներով գրկեց լուսնին: Լուսինը մեղմ շոյեց լճակին...տեսավ իր իսկ արտացոլանքն այնտեղ ու....ընկղմվեց նրա մեջ....
Լուսինն ու լճակը նվագում էին...նվագում էին մեղմ, համահունչ....նվագը նրանց սրտից էր, նրանց հոգու ճիչն էր, նրանց կենաց լույսն էր....
Լուսինն ու լճակը նվագում էին շուրթերով....
Աշխարհում ոչ մի երաժշտություն, ոչ մի պոեզիա, ոչ մի սոնետ այնքան ներդաշնակ ու համահունչ չեն եղել, որքան լուսինն ու լճակն էին այդ օրը....
Լճակը փաթաթվել էր լուսնին, իր ցոլքերում ջերմացնում էր նրան, իսկ լուսինը հեզ ու խոնարհ ընկղմվել էր լճակի սպիտակ, մռայլ ելևէջներում...
30.09.13