Երեկ չէ մյուս օրը լրատվամիջոցները հաղորդեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերն առ այն, 2014թ հունվարի մեկից թոշակները կբարձրանան միջին հաշվով 15%-ով, իսկ հուլիսի մեկից աշխատավարձները կավելանան 40%-ով։ Իհարկե սա ոչ մի բարձրացում էլ չէ։ Բանն այն է, որ թոշակների նախորդ բարձրացումից հետո գներն աճել են ավելի քան 15%-ը, իսկ աշխատավարձերի նախորդ բարձրացումից հետո նույն այդ գների աճի, կենսաթոշակային նոր վճարումների (5%) ու եկամտային հարկի նոր դրույքաչափերի (բարձրացվող հատվածը հարկվելու է առնվազն 26%) արդյունքում մնացած փողը միևնույնն է ավելի քիչ է, քան գնաճը։ Ես դեռ առիթ կունենամ 2014-ի բյուջեի քննարկման շրջանակներում ավելի մանրամասն անդրադառնալու աշխատավարձերի ու կենսաթոշակների “բարձրացմանը”։
Հիմա, սակայն, ուզում եմ անդրադառնալ այդ ‘’բարձրացման’’ տեխնիկային։ Եվ այսպես, ըստ մամուլի վարչապետը բառացիորեն հայտարարել է. 2014թ հուլիսի 1-ից աշխատավարձերը կբարձրանան 40%-ով։ Բնական է, խոսքը վերաբերում է պետությունից աշխատավարձ ստացող գործավորներին։ Եվ ուրեմն, ոչ մի նորմալ, դասական մակրոէկոնոմիկա կարդացած վարչապետ այդպիսի բան չպիտի ասի ու, մանավանդ, չպիտի անի։ Միանգամայն ակնհայտ է, որ նորմամլ մարդը թիվ չէր ասի կամ էլ աշխատավարձի 40%-ոց բարձրացումը կաներ այսպես. 2014թ յուրաքանչյուր եռամսյակ աշխատավարձը կբարձրացներ 10%-ով։ Ի՞նչու։ Որպեսզի նվազագայունի հասցներ գնաճային սպասումները և փաստացի ճնշումները։ Աշտավարձի բարձրացումը վարձատրության ինֆլյացիա է (կներեք օգտագործում եմ ինֆլյացիա բառը, որովհետև տվյալ դեպքում գնաճ արտահայտությունը տեղին չէ և պետք չէ հայոց լեզվի “առավելություններն” ամեն անգամ դրսևորել համաշխարհային տերմինները թարգմանելով)։ Այն անպայման պետք է այս կամ այն չափով հավասարակշռվի գների աճով։ Ուրեմն նախօրոք թիվ հայտարարելով և, այ սա շատ կարևոր է, այն միանգամից իրականացնելով (երկնիշ աճի դեպքում) մենք ստեղծում ենք լրացուցիչ գնաճային սպասումներ ու ճնշումներ։ Այս ամենի արդյունքում, գներն ավելի շատ են բարձրանալու, քան աշխատավարձը։ Այսպես կվարվեր, կրկնում եմ, ցանկացած նորմալ գործիչ, բայց ոչ սա։ Արդեն ասել եմ, որ չնայած Տ.Սարգսյանը միջոցներ չի խնայում իր տնտեսագիտական մտահորիզոնը ցուցադրելու, նա ծանոթ չէ ժամանակակից տնտեսագիտությանը։ Գոնե մի անգամ բնագրով մակրոէկոնոմիկա կարդացած լիներ։ Այդժամ կիմանար, որ գոյություն ունի մակրոտնտեսագիտական քաղաքականության տեխնիկա հասկացությունը։ Էլ չեմ խոսում ավելի բարդ բաների՝ մեգամակրոտնտեսական քաղաքականության մասին։ Ապացույցներ լիքը։ Օրինակ, մի քանի ամիս առաջ Դիլիջանի հարկային արտոնությունների հարցն էր քննարկվում։ Ով որ դեմ էր խոսում ազգի դավաճան էին համարում։ Իի դեպ, ասեմ, որ դրսի մեծահարուստները, եթե մի բան են անում Հայաստանում, ապա դա չպետք է լինի անտրամաբանական ու Հայաստանի տնտեսական դաշտին հսկայական վնաս հասցնող հարկային արտոնությունների կամ եկեղեցիներ կառուցելու հաշվին։ Ավելի լավ է, որ նման ներդրումներ չլինեն։ Ինչև, կոնկրետ այս դեպքում առանց ծրագրի ու պարտավորությունների արտոնություններ էին ուզում։ Բնականաբար, ես պահանջում էի ծրագիր ու մեխանիզմ։ Վերցրեցին ու քվեարկեցին այդ արտոնությունները։ Ինձ համար մինչև հիմա պարզ չի, օրինակ, Դիլիջանի դպրոցի ընդունելությունների ժամանակ քաստինգային ծառայություն մատուցած ընկերությունը ի՞նչպիսի առնչություն պիտի ունենա որևէ հարկի, ասենք, ԱԱՀ-ի արտոնությանը։ Մակրոտնտեսական քաղաքականության տեխնիկա գիտությունը, որի գոյության մասին մեր վարչապետը տեղյակ չէ, ասում է. հարկային արտոնությունը տուր այսպես. հարկը թող մուծի, բայց հետո վերադարձրու։ Ի վերջո պրակտիկան ստիպելու է այսպես էլ վարվելու, բայց երբ հուշում էինք, թե արտոնության մասին այդ չարաբաստիը օրենքը գրեք այսպես, ԱԺ մեծամասնությունը բանի տեղ չդրեց։ Կամ մի երկու օր առաջ քննարկում էինք ավելի քան 300 մլն դրամի ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարման հետաձգման խնդիրը։ Հարցնում եմ նորաթուխ ֆինանսների նախարարին (վարչապետի բարեկամն է ուղղակի և ունուղղակի իմաստով). ի՞նչպես եք տրամադրում այս արտոնությունը։ Ասում է, քննում ենք, տեսնում ենք ծրագիրը լավն է թե չէ, հետո արտոնություն տալիս։ Եթե չի կատարում, միևնույնն է, 3 տարի հետո տուգանքներով ետ ենք վերցնում։ Պարզ է չէ,որ ոչ-ոք ոչ-մի տուգանք չի վերցրել ու չի վերցնելու։ Պարզ է նաև, որ բիզնես ծրագրերը քննարկելը կառավարության գործը չէ։ Ասում եմ, իսկ կարելի էր պարզապես անտոկոս վարկ տալ։ Օրինակ, ԿԲ-ն կարող էր դա անել կայունացման ու զարգացման հիմնադրամի (մեռանք ասելով ստեղծեք այս բանը) հաշվին։ Որևէ առևտրային բանկի միջոցով իրացնել նման վարկավորումը։ Այ առևտրային բանկը իսկական բիզնես ծրագիր ստուգող է։ Դա նրա գործառույթն է։ Պատասխանը լռություն է։
Մի խոսքով, չարությունից չէ, որ ասում եմ, թե Տ.Սարգսյանը մասնագետ չէ։ Իր շուրջն էլ հավաքում է իրենից ավելի ցածր գիտելիք ունեցողներին։ Ընդհանրապես, ինտրիգան լինելը ձեռք բերովի և խելքի հետ կապ չունեցող երևույթ է։ Խելքը բնածին է։ Եթե չկա, չկա։ Մի բանում է լավ մասնագիտացել. անընդհատ ինչ-որ ստահակներ է գտնում իրեն իսկ պատկանող լրատվամիջոցներով մարդկանց վարկաբեկելու, դատական քաշքշուկներ սարքելու համար։ Իմ իսկ արած ռեֆորմները պարզվում է ինյչ-որ մեկը գրանցել է և հիմա հեղինակային իրավունքի վեճ ունի։ Պլագիատի մեջ իսկական հեղինակների վրա գործ սարքելու փոխարեն լավ կլիներ Ա.Ա.Չերեմուխինի “Паритет покупательной способности и причины отклонения курса рубля от паритета в России” (2005 թ. հրատարակություն) ռուսերենից հայերեն չթարգմանեիր ու Տիգրան Սարգսյան “հեղինակի” անվան տակ որպես “Փոխարժեքի դերը դրամավարկային քաղաքականության մեջ” (2008) մենագրություն չհրապարակեիր։
Բանն այն է, որ թոշակների նախորդ բարձրացումից հետո գներն աճել են ավելի քան 15%
15:27 - 29.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
15/08/23 16:10
Արցախում 12-ամսյա գնաճը կազմել է ավելի քան 20 տոկոս
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
24/08/23 23:40
Քանյե Ուեսթը նոր կնոջն անվանել է «կատարյալ առաջին տիկին»
16/09/22 12:04
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել
09/04/20 20:21
Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին. ՏՄՊՊՀ
25/10/16 14:38
Բեթ-Մենը, Սուպեր-Մենը և Դրայվ-Մենը(Կարեն Կարապետյանը)
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
20/06/24 08:42
ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու․ «Հրապարակ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան