19 սեպտեմբերի 2013թ.
Պարոյր Հայրիկեանի ասուլիսի թողարկում
Այսօր ես հրաւիրուած եմ «Փոսթ Սքրիպթում» մամուլի ակումբ խօսելու սեպտեմբերի 21-ի հետ կապուած ձեռքբերումների եւ թերացումների մասին։
Սեպտեմբերի 21-ի միակ ձեռքբերումն այն է, որ մեր տեւական պատմութեան ընթացքում առաջին անգամ հայ ժողովուրդը ինքնորոշուեց։ Դա ինքնին էական համազգային ձեռքբերում է՝ մեծագոյն դարակազմիկ ձեռքբերում, որն ունեցել է իր հիասքանչ, մաքառումներով ու նուիրումով լի նախապատմութիւնը։ www.hayrikyan.com կայքէջում կայ այդ ճանապարհը ներկայացնող «ՆՈՐՕՐԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԷՋԵՐԻՑ» եռամաս վաւերագրական շարժանկար։
Այո, դա հանրաքուէ էր անկախութեան վերաբերեալ, բայց նախ եւ առաջ հանրաքուէ էր։ Այսօր բթամտաբար սեպտեմբերի 21-ը շարունակւում է կոչուել՝ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐ։ Այսինքն՝ մենք միայն 22 տարուա՞ ազգային պետականութեան պատմութիւն ունենք։ Գուցէ ճի՞շտ են մեր այն հակառակորդները, որոնք հայտարարում են, թէ հայերը քոչուոր ցեղեր են եղել եւ իրենց անկախութեան 95 ամեակը նշող ազերիների նախնիները այդ թափառական քոչուորներին տուել են իրենց երկրի մի մասը ու ասել՝ ապրեք։
Լաւ, ընդունենք, որ ազգային արժեքային համակարգից հեռու մարդիկ էին նրանք, ովքեր անցեալ դարի 90-ականներին մոռացել էին ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ (1990թ.օգոստոսի 23) ընդունման մասին, տեղեակ չէին, որ ազատասէր հայերը 70 տարուց աւելի որպէս անկախութեան օր նշում էին ՄԱՅԻՍԻ 28-ը, ոչ էլ իմացել էին, որ Հայաստանի անկախութեան 70-ամեակի օրը՝1988թ.-ի մայիսի 28-ին Հայաստանում վերածածանուել էր եռագոյնը... Իսկ նրանցից յետոյ եկողնե՞րը․․․
Օրերս ես գտա պատասխանը։ Եթէ ինքնրոշման օրը անկախութեան օր համարելը եւ որպէս այդպիսին մեր ժողովրդին պարտադրելը միայն սակաւամտութիւն համարենք, կսխալուենք։ Խնդիրը շատ աւելի խոր հիմքեր ունի։ Ինչպէս աշխարհի բոլոր բռնկալներն ու օրինազանցները, այդպէս էլ մերոնք սարսափում են ինքնորոշում երեւոյթից։ Հայերն ինքնորոշման սկզբունքի մասին յիշեցնող ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ (որ նոյնն է՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ) տօ՞ն ունենան։ Չէ՞ որ դա կարտամղի Լեւոն-որոշումը, Ռոբերտ-որոշումը, Սերժ-որոշումը։ «Ուրեմն,-մտածում են այդպիսիները,- եկեք մէկ այլ վեհ գաղափարի հետ կապենք այդ օրը ու մոռացութեան մատնենք համադարման հանդիսացող ինքնորոշման սկզբունքը»։
Այսպէս, յանուն հետին նկատառումների խեղւում է մեր պատմութիւնը, մեր մտածելակերպը։
Իրականում սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը՝ ԻՆՔՆՈՐՈՇՈՒԵԼՈՎ «ԱՅՈ» է ասել դրանից 13 ամիս առաջ ընդունուած ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ։
Հայ ժողովրդի անկախութեան գիտակցութիւնը հազարամեակների պատմութիւն ունի, իսկ տօները այդ փորձառութիւնը խտացուած մատուցելու առաքելութիւն ունեն։ Սա մեր առաջնային թերացումն է, որն ուղղելը պիտի որ օրերի հարց լիներ, որովհետեւ ժամանակին բոլոր քաղաքական ուժերը եւ գիտական շրջանակները համաձայնել են, որ սխալ է այս օրն անկախութեան օր կոչելը։ Համաձայնել են, բայց ոչ մի շարժ, որովհետեւ գրեթէ բոլորի մտքում առաջին հերթին աթոռն է՝ պատգամաւորի, նախագահի, դեսպանի կամ այլ, միայն թէ անձնական օգուտ բերող աթոռ լինի։
Պետականութեան վերականգնումից յետոյ թերացումներն այնքան շատ են՝ արտաքին քաղաքականութիւն, ազգային արժեքային համակարգ, ժողովրդավարութիւն, մարդու իրաւուքներ եւ այլն, որ դրանց մասին խօսելն աւելորդ է։ Ես այսօր որոշեցի միայն մէկ շեշտադրում կատարել։ Միւսների մասին կխօսեմ պահանջի առկայութեան դէպքում։
Պարոյր Հայրիկեանի ասուլիսի թողարկում
23:49 - 19.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
16/10/24 21:19
Աղազարյանի ելույթը ես կորակեմ որպես քաղաքական բարոյականություն, վերադառնալու ճիչեր ու բոցեր․ Պարույր Հայրիկյան
19/10/19 23:33
«Չես կարող սկզբից երեխա ունենալ, այնուհետև մայր ստեղծել, սկզբից մայրը պետք է լինի». Պարույր Հայրիկյան
20/12/18 12:08
Մենք հիմա ապրելու ենք անարդար ԸՕ-ի միջոցով ձևավորված «արդար» ԱԺ-ի իշխանության ճիրաններում. Պարույր Հայրիկյան
24/04/14 16:25
Թուրքիան Հայաստանի հետ պետք է վերացնի Հայոց ցեղասպանության հետևանքները. Պարույր Հայրիկյան
04/01/14 15:32
Ես մեր ժողովրդին նվիրել եմ բացարձակ ժողովրդավարության համակարգի գաղափարը. Պարույր Հայրիկյան
28/12/13 21:36
Եթե ՍԴ-ն գազային համաձայնագիրը համարի օրինական, նշանակում է՝ վերջ, իր վրա խաչ քաշեց. Պարույր Հայրիկյան
28/09/13 08:16
Հիմար մահ՝ ավտովթար
24/09/13 13:20
Նվազագույն պատիժն է տրված. Պարույր Հայրիկյան
23/09/13 20:38
Նախագահական ընտրություններում Պարույր Հայրիկյանի մասնակցությունը ԿԳԲ-ի ու իշանության համագործակցության արդյունք է՞ր
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան