Պատմության քառուղիներում առաջնորդել են նախ
Մեզ նախնիներ անստույգ ու ոչնչատեսիլ,
Մռայլ հեռուներում անճանապարհ առկախ,
Որ իրենց մորթի հետ միասին
Տարել են բախտը մեր թավալգլոր
Երկրներից-երկիր,- օ, տառապանք երկար,-
Նշել են մեզ համար ուղի աղետավոր,
Եվ տոտեմը եղել է մեր- գայլ…
*
Մոլորակի վրա այս խայտաբղետ,
Աշխարհի սկզբից մինչև վախճանը
Երևի առաջին ժողովուրդն ենք մենք,
Որ կամենանք անգամ- դավաճանել
Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն անցած,
Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ՝
Մերկության պես տկլոր ու անանցյալ…