Գիտեմ, որ անհնարին միտք եմ սերտում, քո աբսուրդ լինելու չափ, բայց ամեն օր ու քո ամեն հազի հետ հավատում եմ, որ շարունակվելու ես ինձ համար, ինչպես արյունն է տարածվում երակներում ու պայմանավորում մարդու գոյությունը: Ես չեմ խենթանում, երբ հիշեցնում ես ներկայությունդ, երբ հավաքում եմ բոլոր ուժերս քեզ քո երջանկությունը չմատնելու համար' իմ տեսքով... Ես չեմ խենթանում, երբ ամեն պահ գժվում է ժպիտդ' աչքերիս բախվող, ու դիտմամբ թափառում է դավաճան հայացքս, քեզ չխոստովանվելու համար: ... Ես արդեն խենթ եմ, որ ունեմ և չունեմ քեզ: Գիտեմ օրակարգդ և անգամ, թե երբ ես շեղվում դրանից, երբ արտասանում ես անունս: Երբեմն ինձ հայտնաբերում եմ այն մտքի վրա' ոնց եմ փնտրում քո կյանքը իմինի կողքին, ոնց եմ մտովի դասավորում քո մտքերը իմ դարակում' սեփականացնելով քոնը: Անգամ եթե տարածություն ես ինձ համար, ուրախ եմ, որ իմն ես սերտում քո որոշումների ճամփին: Նայիր մեզ, նայիր շուրջդ - դու տեսնում ես քեզ, ես տեսնում եմ քեզ կողքից դիտորդի աչքերով. դու անիրական ես քո հպարտության շեմին, որ շրջանցում եմ ես... Ես տեսնում եմ ինձ քո հայելու մեջ- դու անիրական ես իմ թաց բաժանումների շարքում, որովհետև քեզ հանդիպում եմ նշանակել, այլ ոչ' հրաժեշտ: Չեմ հաշտվի սուտ քաղաքի հետ, որ կրում է քո դատարկ քայլերը իր ասֆալտին ու էլի սպասում, որ երկուսով քայլենք: Դու փրկում ես հին մոլուցքից' ինձ փակուղում առած ու երկարաձգում չհավատիս վերջնական հոգեվարքս: Սիրում եմ քեզ քո պատյանի մեջ' որպես ցնորք....բայց...
Ես լավ է կորցնեմ քեզ օրերիս պաղ ունայնի մեջ, քան ունենամ տաք կարոտիս փակուղում...