Ինչպես ասում են' կատարվեց ապուշիս երազանքը:
Ֆյուլեն արեց սպասված հայտարարությունը:
Այո, կրկնեց այն, ինչ երկու օր առաջ ասել էր Բրյուսելում, որ Մաքսային միությունն ու ասոցացման համաձայնագիրը գենետիկորեն անհամատեղելի են:
Ու Հայաստանը նորեմբերին չի ստորագրի որեւէ համաձայնագիր...
Իսկ հիմա ուշադիր:
Ֆյուլեն ասաց. մինչեւ նոյեմբերի հինգ հնարավոր չէ, առավել ստույգ' .«կասկածում» է, որ կարողանանք նոր փաստաթուղթ ունենալ:
Հենց ապրես, թանկագին Շտեֆան. մենք էլ կասկածող էինք ման գալիս, որպեսզի ապացուցենք, որ' եթե կասկածում ես, ուրեմն' ուզում ես:
Հիմա հասկանանք' ինչ կա Ֆյուլեի հյուելական հայտարությունների տակ:
Նախ' ոզնուն էլ էր պարզ, որ Ֆյուլեի այցը ստուգողական, ձեռը նյարդի վրա պահելու առաքելությամբ էր օժտված; Նա չէր կարող մեզ ամբողջովին թողնել ինքնահոսին, այն է' Ռուաստանի հյուսին;
Եկավ, տեսավ, ասաց' յուր տղամարդկային խոսքը:
Կարալ չեք ստորագրել. ինիլ չի:
Բայց, սա ուրեմն այնքան մեզ չէր վերաբերում, որան Ուկրիանային, Վրաստանին ու Մոլդովային;
Եթե ԵՄ-ը որեւէ զիջում աներ այս պահին Հայաստանին ու չասեր' անհնար է, հասկացիր, ապա հինգ րոպեն պակաս' Ռուսաստանի կողմից ահավոր ճնշումների ենթարկվող այդ երկրները կթուլացնեին իրենց թափը: Քիչը ստանալու համար շատը պետք է պահանջել:
Եւ ուրեմն' հաջորդ քայլով էլ' մեր Ֆյուլեն կասկածեց, որ չենք հասցնի:
Կհասցնենք: Է~ն էլ ոնց: Ըտենց հարցում մենք չեմպիոն ենք: Իրեքն էլ:
Հ.Գ. Ուրիշ բան չկարծեք; Նկատի ունենք նոր փաստաթուղթը: Մանավանդ որ, չորս տարի շարունակ բոլոր հարցերի շուրջ բանակցել, պայմանավորվել ենք:
Նոր «օբզաց» կանենք, կունենանք նոր փաստաթուղթ:
Բա ոնց, Ֆյուլե ջան: