Այս գիշեր ես քո շուրթերն էի փնտրում ուրիշ շուրթերի մեջ
և համարյա հավատացի, որ գտել եմ քեզ,
չէ՞ որ ես' կույրս, գիտեմ' ինձ կնոջ մեջ ձգում է գետը:
Բայց ինչպիսի ձանձրույթ, հասնել ափին երազի
և հասկանալ' հաճույքը' ստրուկ է խղճուկ'
կեղծ մանրադրամ ստացած:
Մոռացվա'ծ, սիրելի', ինչպես կուզեի ես,
հարություն տալ տանջանքին այն, այն հույսին անհույս' Բուենոս Այրեսում:
Եթե կրկին սիրեի քեզ
նավահանգստի կողմը նայող իմ տանը,
եթե կրկին հանդիպեի քեզ առավոտյան
սրճարանում,
և եթե ոչի~նչ, ոչի~նչ
դեռ պատահած չլիներ
և անհրաժեշտ չլիներ ոչինչ մոռանալ,
և ձեռքերը քո' չջնջել հիշողությունից ...
թող մի բան մնա միայն' պատուհանը' դեպի անաստղ երկինք:

Թարգմանությունը' Նաիրա Համբարձումյանի