Ես նկատել եմ, որ վամպիռային հատկություններ ունեմ...օրինակ պատուհանի դրսի շերտավոր փեղկերը ստանդարտ փակ եմ պահում, նենց որ թեթև լույս ընկնի, լաագույն դեպքում, ատում եմ, որ սենյակում արև ա լինում,ցերեկային լույսը վառած եմ թողնում նույնիսկ երբ փեղկերը բացելու դեպքում բավականաչափ լույս կա...բայց մի բան ա զարմանալի , ես մարդկանց արյունը չեմ սիրում խմել, փոխարենը ինձ միշտ արնաքամ են արել, ժամանակին...
մարդկանց հետ շփվելիս, սովորաբար ճիշտ չափով դիստանցիիա եմ պահում, երևի որ չբռնեմ, ուտեմ հանկարծ, չգիտեմ ճիշտ կհասկանաք, թե չէ...կամ էլ էդքան մսակեր չեմ, տենց վիգիտրյանկայոդ վամպիռ եմ...մթությունից չեմ վախենում, վաղուց արդեն, գիշերվա որ ժամն էլ լինի, ով էլ լինի ճանապարհիս....կեսգիշերն անց սիրում եմ հեծանվով քշել փողոցի կիսոց գծով, ուղիղ մեջտեղով, պատահել ա, որ մեքենայի ձայն եմ լսել, բայց վստահ որ կամ ձախ կամ աջ կողմով ա գնալու, ես տենց ուղիղ մեջտեղով էլ շարունակել եմ...ինձ միշտ թվացել ա, որ ես անմահ եմ, հատկապես լիալուսնի ժամանակ....էս երկու օրը լիալուսին ա...թիկնոցով, շարֆով ու մի թեթև մրսած....ես առավոտները մեռնում եմ...իսկապես..չգիտեմ էլ ոնց եմ կարողանում մեռած ինչ-որ բաներ անել...գիշերը պատրաստ եմ գլխիվայր շուռ տալ աշխարհը, բայց աշխարհը քնած ա, իսկ արթունները նրանք արդեն վաղուց ֆեյսբուքում են արթուն ու չեն ''դզում''...եթե ես ունենայի մեծ տուն, մեծ պարտեզ...մեծ շներ և երկաթից դարպասներ, համրյա Ռոդենի' դժոխքի դարպասների քանդակներով, ապա, բակի Երեխաները լեգենդներ կհորինեին իմ տան մասին... բայց քանի որ ես սիրում եմ ճուտիկներին, կթողնեի նրանց իմ պարտեզում ծաղիկներ ցանել, ճոճանակներ կդնեի, սղարաններ, կթողնեի առավոտյան դրախտ դարձնել իմ պարտեզը...եթե անգամ ես պատուհանի դրսի փեղկերը շարունակեի փակ պահել...այ սենց տարօրինակ բաներ...