ժող, նոր էս շաբաթօրյա շուկայով դանդաղ սլանում եմ, որ տեսնեմ ինչ կա հետաքրքիր, մեկ էլ աչքս ընկավ դոլմային.....մոտեցա, պարզվեց վաճառողւհին ու նաև պատրաստողը ալժիրցի ա, ըստ ում' դոլման հունահայկական ու նաև թուրքական ճաշատեսակ ա,բայց ինքը մենակ բրնձով ա պատրաստում, մսով չի ստացվում մոտը, համ էլ իբր Ֆրանսիայում մսակերները շատ չեն...սուտ...լավ, դե նենց որ խոսացրի էսքան, ասեցի առնեմ, փորձեմ, 1.90 euro վեց հատը:D բերեցի տուն պատմամշակութային դեմք ընդունած...փորձեցի, ասեմ դուրս չեկավ, բրնձին ինչ-որ համեմունքներ էր խառնել անկապ, բացի էդ թուփը համով չէր, բայց էդ մի կողմ, մածունով (ֆրանսիացիների նատուրալ յոգուրտով)կուտվեր, սակայն, թե ինչի պահի տակ ինձ թվաց, որ էս կինը դոլման փաթաթելուց առաջ չի լվացրել...ու ընդհանրապես չգիտեմ ինչի էդ պրոցեսը պատկերացրի, ծիպը, ինքը փաթաթում ա մեկ էլ, էրեխեն գալիս ա ասում ա' մամա զուգարա եմ ուզում, տենց տանում ա, նորից գալիս, անցնում գործի...լուրջ էքանը պատկերացրի, հիմա գժվում եմ ինչ եմ, էդ ա.... հիմա ոչ մի ձև չեմ կարողանում ուտել, որհասկանամ կարող ա սա էլ ալժիրական ձևն ա, մի քիչ սևացրած բրնձով . ուղղակի քիմքիս ա օտար,բայց մտքովս մի հատ բան ա անցել:Dասում եմ չբռնեմ? մի հատ սեղանիկ էլ ես դնեմ?