Նիկոլ Փաշինյանը հասարակության դատին ներկայացրել Քաղաքացիական պայմանագրի մասին նախագծին, որը ամենայն հավանականությամբ ժամանակի ընթացքում, մինչ դրա հաստատումը դեռ որոշակի փոփոխություններ կրի: Նիկոլը փորձում է իր այս նախաձեռնությամբ ինքնադրսևորվելու, իրացվելու սեփական հարթակը ստեղծել, ինչը միաժամանակ ևս մեկ քայլով վերջինիս հեռացնում է Կոնգրեսից: Այդուհանդերձ, դեռևս պարզ չէ Նիկոլի բուն նպատակը, արդյո՞ք նա իր համար հիմք է ստեղծում նախաձեռնությունը հետագայում քաղաքական ուժի վերածելու համար, թե սկզբնական շրջանում նա փորձում է հասկանալ, թե ովքեր են մնացել իր կողքին ու մոբիլիզացնել նրանց: Նիկոլը Բագրատյանից հետո երկրորդ ՀԱԿ գործիչն է, ով համաձայն չլինելով Կոնգրեսի մարտավարությանը փորձում է ամեն ինչ անել ՀԱԿ քաղաքական ռեսուրսի փոշիացման դեմն առնելու ու քաղաքական մոբիլիզացիա իրականացնելու համար:
Հ.Գ. Այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ Նիկոլն իր գաղափարը հանրայնացնելու ու քաղաքացիներին առավելմատչելի ներկայացնելու խնդիր ունի: