Ներքին սթրես: Վիրավորվածություն:
Վիրավորվածություն...ներքին սթրես...երբ արցունքներդ ուզում ես ամեն կերպ զսպել,ատամներդ ուժեղ սեղմում ես իրար.հանկարծ մի կաթիլ չընկնի աչքիցդ,հանկարծ շուրջդ չնկատեն,որ ուզում ես լացել:Սակայն չի ստացվում:Ինչքան էլ փորձում ես այդ պահին արցունքիդ հատիկները պահել աչքերիդ ետևում,միևնույն է,չի ստացվում:Թափվում են միանգամից,կարծես մի վարար գետ միանգամից պայթի՝ փակուղուց դուրս գալու ցանկությունից:Արյունդ եռում է երակներումդ,այդ պահին սիրտդ քիչ է մնում մեջտեղից կիսվի:Իսկ աղի ու տաք կաթիլները՝ առանց աչքերդ խնայելու,այնպես են թափվում,ասես մի քանի ամսվա ընթացքում դիմացած արցունքներ լինեն:
Շրթունքներդ ատամներով պահում ես,որ բերանիցդ հանկարծակի մեկ հատ բառ չթրցնես,հանկարծ բոլորի ներկայությամբ չգոռաս:Աչքերդ առանց թարթելու նայում ես մի կետի,և գիտես,որ եթե թարթեցիր,թարթիչներիդ ծայրից կկաթեն արցունքներդ:Իսկ ձեռքերդ շատ ուժեղ իրար սեղմելով ուզում ես մի քիչ դատարկել ջղայնությունդ երկու բռունցքներիդ մեջ:Եվ այսքան ապրումների պատճառը հաճախ կարող է լինել մի բառ ընդամենը,կամ մի նախադասություն,որը ներթափանցում է քո մեջ և հոշոտում զգայարաններդ...
Այս անգամ չդիմացա...Սիրտս ու աչքերս ժայթքեցին մի մեծ հրաբխի նման:Չդիմացա պարզապես,և ներսումս ունեցած այս ամբողջ սթրեսը և թափեցի թղթերի վրա...Չդիմացա...Կներեք...