Ազնվությունն ու շիտակությունը դարեր շարունակ մեջքները ծռած շրջում են աշխարհի փոշոտ ու ցեխոտ ճամփաներով, բայց ոչ ոք նրանց չի խղճում ու իր տուն չի տանում'մի կտոր հաց տալու, որովհետև վախենում են, որ հանկարծ իրենք առանց մի կտոր հացի կմնան: Իսկ ուտել ուզում են, և քանի որ այդ ցանկությունն ամեն ինչից վեր են դասում, հասցնում են ճիշտ ժամանակին «տեսնել» նրանց: Սակայն չեն էլ ոչնչացնում այդ անպաշտպան ողորմելիներին, որովհետև մարդիկ պարզապես վախենում են, որ այլևս ոչինչ չի մնա, որի տեսքով դիմակ հագնեն և արդարության դահլիրճներում նստած «ուրիշի» մեղքերը դատապարտեն:
Սեյրան Գրիգորյան «Ինչու ես տխուր»