Լիպեցկի արվեստի դպրոցի տնօրեն, արվեստաբան Արմինե Խաչատրյանը համոզված է, որ բացահայտել է լեգենդար նկարչի գաղտնիքը:
Արմինե Խաչատրյանի կարծիքով, հանճարեղ նկարչի և ստեղծագործողի նկարները յուրօրինակ օրագրեր են հանդիսանում: Նա համոզված է, որ առաջինն է և, առայժմ, միակն աշխարհում, ում հաջողվել է տեսնել և վերծանել դրանք: Ստացվում է, որ դա նրա ասում է, որ դա իրեն հաջողվել է հատուկ եղանակի շնորհիվ, որը նա դեռ գաղտնի է պահում, սակայն պատրաստ է բացահայտել ցանկացած պահի: «Ես համաշխարհային նշանակության բացահայտում եմ արել, և պատրաստ եմ դա ապացուցել»,- ասում է Արմինեն։: Բացի նա վստահեցնում է, որ Լեոնարդոն գիտեր Հայոց լեզվի ուղղագրությունը:
Փոքրիկ Լեոնարդոն
Լեոնարդո դա Վինչին, ինչպես հայտնի է, միշտ փորձարկումներ էր անում և ուզում էր ստանալ ամեն ինչ ու միանգամից: Ըստ Արմինեյի, նա այն մարդկանցից էր, որոնք ամեն օր քնելուց առաջ իրենց հարց են տալիս. «Եթե հանկարծ առավոտը չբացվի, ի՞նչ չեմ հասցրել անել ես այս կյանքում»: Լեոնարդոն սարսափի աստիճան վախենում էր մահից և շատ էր սիրում կյանքը, գուցե դա էր, որ նրան դրդեց արարելու այն, ինչի համար նրա մասին խոսում են մինչ այժմ և կհիշեն դեռ շատ երկար: Նա գնահատում էր ժամանակը: Որպիսի չմոռանար այն ամենը ինչ գալիս էր մտքին, գրում էր դրանք ձեռքի տակ ընկածի վրա: Լեոնարդոն հենց այնպես ոչինչ չէր նկարում: Եթե նրան դիմանկար էին պատվիրում, նա իր առջև խնդիր էր դնում' գտնել մարդու իրական կերպարը: «Գտնել ամաչկոտ կնոջ կերպար այնքան կարևոր էր նրա համար, որ նա սկսել էր գայթակղել Ջակոնդային' ամուսնացած կնոջը: Աշխարհով մեկ հայտնի այդ ժպիտի գաղտնիքը մենք կկարողանանք կարդալ աշխատելու ժամանակ' նկարի վրա գրված նրա և բնորդուհու խոսակցությունների վերծանումից: Դրանից հայտնի է դառնում, որ Ջակոնդան եղել է Լեոնարդոյի սիրած կինը և հնարավոր է, որ նրանից երեխա է ունեցել:
Ի դեպ Լեոնարդոն հանճար էր, նաև նրանով որ մինչև կյանքի վերջին օրերը պահպանեց իր երեխայական բնավորությունը: Անգամ ծեր հասակում էլ նրան հատուկ էին հետաքրքրասիրությունն ու երեխայական չարաճճիությունը, նաև զարմանալու և զարմացնելու կարողությունը: Իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Լեոնարդոն մարդկանց ուզում էր ասել հետևյալը. Ոչ մի նոր բան մենք այս կյանքում չենք հորինի, հանճարեղ մտքերը մեզ մոտ գալիս են փոքր հասակում, իսկ ավելի հասուն տարիքում, օգտագործելով կուտակված գիտելիքներն ու փորձը, մենք աշխատում ենք ի կատար ածել դրանք: Եվ ահա, երբ Լեոնարդոն մեծացել էր և տիրապետում էր տարբեր գիտությունների, հորինեց «խաղեր բանականության հետ» այն մարդկանց համար, ովքեր սիրելով իր արվեստը կցանկանան բացահայտել իր հանճարի էությունը»,- պատմում է արվեստաբանը:
ՆԿԱՐԻՉԸ ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁՐԵԼ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԻՆ
Արմինեն իր ուսումնասիրությունների ընթացքում համոզվել է, որ Լեոն շատ է տառապել շանտաժների ենթարկվելու պատճառով. «Ես 100 տոկոսանոց ապացույցներ ունեմ, որ շատ հայտնի նկարիչների գործեր իրականում Լեոյի վրձնին են պատկանում: Ես դա կարող եմ ապացուցել ցանկացած գիտական խորհրդում: Օրինակ' Էրմիտաժում 2 գործեր' Ռեմբուսեր Վան Ռեյնի (Անառակ որդու վերադարձը և Դանոսյանները) նաև բոլոր Ռաֆայելի նկարները, նրա ստեղծագործություններն են ….. կրկնօրինակը ստորագրել է ոչ թե Միքելանջելոն, այլ Լեոն:
Բարեբախտաբար ես բացահայտեցի Լեոնարդո Դա Վինչիի և Միքելանջելոյի թշնամանքի գաղտնիքը: Բանը նրանում է, որ Միքելանջելոն ականատես է եղել մի իրադարձության, որի համար այն ժամանակաշրջանում Լեոյին կարող էին այրել խարույկի վրա: Եվ Միքելանջելոն իր լռության համար սկսել է Լեոյից պահանջել, որ նա այլևս իր անունով եկեղեցուց պատվերներ չընդուներ, այլ աշխատեր Միքելանջելոյի անունից:
Հեղինակավոր գեղարվեստական հանրագիտարանում անգամ նշված է, որ Միքելանջելոյի «Տոնդո Դոննա» – ի կոմպոզիցիան կառուցված է նույնպիսի սկզբունքով, ինչ Դա Վինչիի «Սուրբ Աննան Մարիայի և փոքրիկ Քրիստոսի» հետ նկարում: Միթե± սա երկու տարբեր նկարիչների մտքերի պատահական համընկում էր: Լեոն ատում էր Միքելանջելոյին և համարում էր նրան սատանայի մարմնավորում, անգամ Ռաֆայել Սանտիի «Կերպարանափոխություն» նկարում նրան պատկերել էր պոզավոր անաստվածի դերում: Ըստ պաշտոնական տեղեկատվության Ռաֆայելը չի կարողացել վերջացնել այդ նկարը և այն ավարտին են հասցրել իր աշակերտները: Բայց ես կարող եմ բազում հավաստիքներ ներկայացնել, որ այն նկարել է Լեոնարդո Դա Վինչին։ Օրինակ' ներքևի հատվածի մեջտեղի մասում Լեոն Միքելանջելոյին նկարել է սատանայի կերպարում, որպեսզի բավարարի իր քմահաճույքները, հաճույք ստանա և ազատվի սթրեսից»:
1915թ-ին երբ մահացավ Լեոն, Ռաֆայելի աշխատանքային գործունեությունը ևս կտրուկ դադարեց: ի դեպ նա շատ անհանգստացած էր, թե շուտով բոլորը կիմանան, որ ինքը' Ռաֆայելը չի հանճարեղ կտավների հեղինակը։ Հնարավոր է, որ հենց այդ մտորումներն էլ մեկ տարի անց նրա մահվան պատճառ դարձան: Նկարի ստորին մասը արդեն ավարտին հասցրեցին նրա աշակերտները, որոնք չէին կարող պատվիրատուին ներկայացնել նկարի նախնական օրինակը, ուստի փակեցին Միքելանջելոյի պոզերը:
ԳԱՂՏՆԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Լեոնարդոն կախվածության մեջ լինելով Միքելանջելոյից հասկանում էր, որ նա իրեն հանգիստ չի թողնելու: Նա ստեղծեց նկարիչների գաղտնի ընկերակցություն։ Ընդ որում Լեոն հույս ուներ, որ մեկ օր գաղտնիքը կբացահայտվի իր «Մտքի խաղերի» միջոցով և կպարզվի, որ Լեոն է Ռաֆայելին հանճարեղ դարձրել և այդ թվում օգնել շատ ուրիշ գեղանկարիչների:
Գաղտնի ընկերակցության շարքերում էին, Ռաֆայել Սանտի, Լիպպի Ֆիլիպպոն, Սանդրո Բոպշեշլին, Բրամանտեն, Բարտոլամեո Սուարդին և շատ ուրիշ շնորհալի վրձնի վարպետներ: Այս ցուցակը շարունակվում էր լրացվել, քանի որ ընկերակցությունը գործում էր անգամ Լեոնարդո դա Վինչիի մահից հետո»,- պատմում է Արմինեն։
ՀԵՂԻՆԱԿԻ ԿԵՐՊԱՐԸ
«Այնուամենայնիվ Լեոնարդոն մնաց կոմպոզիցիայի անգերազանցելի վարպետ. Իր յուրաքանչյուր նկարում նա պատկերում էր առնվազն 2 թեմա, որոնք դժվար չէ նկատել: Լեոնարդոն նաև շատ էր սիրում հեքիաթներ և ինքը դարձավ հեքիաթ ու հանելուկ: Նա հրաշագործ էր, ով իր ոչ մի նկար չի ստեղծել առանց հեքիաթային կերպարների:Բայց նրանց տեսնել դժվար է: Կտավներին պետք է նայել այնպես, ինչպես նայում էր նրանց նկարիչը: Ես դա կարողացա….ասում է Արմինեն,- Բայց որպեսզի ինձ հաջողվի մինչև վերջ բացահայտել Լեոնարդոյի գաղտնիքը ,ինձ հարկավոր է այցելել աշխարհի բոլոր թանգարանները, տեսնել նրա բոլոր նկարների բնօրինակները: Չնայած իմ ամբողջ կյանքը չի բավականացնի, որպեսզի ես լիովին ուսումնասիրեմ հանճարեղ հրաշագործին ու նրա «Մտքի խաղերը»։
ՀԱՎԵՐԺ ԿԵՆԴԱՆԻ ԴԱ ՎԻՆՉԻ
Եթե մարդու գործը շարունակում է ապրել, եթե նրան հիշում են և գնահատում հետնորդները, նա երբեք չի մահանա: Դա Վինչին ,եթե ոչինչ էլ ստեղծած չլիներ միայն նրա «Մոնա Լիզան» բավական էր նրան հավերժական փառք բերելու համար։ «Վերջերս նրա նկարներից մեկում ես գտա հայկական խաչքար' «թռչնի տուն»: Լեոնարդոն նկարել էր, թե ինչպիսի տեսք պետք է ունենար իր շիրմաքարը: Դրա վրա հենց ինքն էր, իր հեքիաթային հերոսների հետ: Այդպես կարող էր պատկերել միայն իսկական հայ քարագործների տոհմից սերված արվեստագետը, ով որոշ ժամանակ գտնվել և ապրել է Արևմտյան Հայաստանում: Նկարչի գործերի մեջ շերտերի խորության տակ հայկական տառեր կան, որոնք վերծանման կարիք ունեն։ Լեոնարդոն ծանոթ է եղել հայկական մշակույթին: Նա տիրապետել է գոբելենի հնարքներին, հայկական գորգերի յուրահատկություններին, զբաղվել է մանրանկարչությամբ ու մեծահմուտ մանրանկարիչ էր, նաև պատրաստել է փոքրիկ արձանիկներ ուլունքներից» -ասում է Արմինե Խաչատրյանը: