ԻՄ ԲԱՐԵԿԱՄՆ ՈՒ ԸՆԿԵՐԸ՝ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ՝
ԱՅՍՈՒ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ

Սրտի խոր կսկիծով հենց նոր կարդացի, որ ծանր հիվանդությունից հետո վախճանվել է իմ բարեկամ, ընկեր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Աաստ Գասպարյանը: Կյանքից հեռացավ ազգային կինոյի վարպետը, նշանավոր ասմունքողը, հրաշալի մարդը...
Ինձ համար դժվար է այս կորստի ցավը:
Վերջին անգամ հանդիպել եմ մի քանի ամիս առաջ մեր ընդհանուր ընկեր, կազակական գեներալ Կառլեն Կարապետյանի սեղանի մոտ: Մի քիչ գինով էր ու իր տարերքի մեջ, ոչ ոքի հերթ չտալով, կենաց էր ասում ու անմիջապես էլ անցնում հաջորդ կենացին: Սեղանակիցները, որ գերազանց ճանաչում էին Ազատին ու յուրաքանչյուրի համար էլ նա ՛՛իմ սիրելի Ազատն՛՛ էր, լուռ համաձայնությամբ գնում էին նրա մտքի ընթացքի հետ:
Ազատն էր, անզուգական Ընկերը, անզուգական Մարդը:
Ում մտքով կանցներ, որ ամիսներ անց այս չարագույժ լուրն էինք առնելու:
Ազատ Գասպարյանի ընտանիքին, ընկերներին, նրա արվեստի հավարժ սիրահարներին մաղթում եմ ուժ՝ դիմանալու հրաշալի անհատականության հեռացման ցավին:
Իմ բարեկամն ու ընկերը՝ Ազատ Գասպարյանը՝ այսու Հավերժի ճամփորդ է:

Տիգրան ՊետրոսՅանց

Այս լուսանկարն արվել է 2008 թ-ին, Աշտարակ քաղաքում, ծառատունկից հետո:
Որքան երջանիկ օր էր ու ինչ երջանիկ դիպված: