Մարկի հիշատակին
Կուզեմ էսօր երեկ լիներ,
Աստծո կամքով մի հրաշքով
Մարկը նորից մեզ հետ լիներ,
Ու մեզ նորից ուրախացներ...
Կուզեմ մահվան էս բոթը չար
Մի անհոգի կատակ լիներ,
Ու մե Մարկը կրկին խաղար.
Ասեր, խոսեր, ուրախացներ...
Կուզեմ...
Բայց կյանքն այս իրական
Երազանքիս թելը կտրեց,
Ու չար ձենով Մարկի մահվան
Բոթն երեսիս շրմփացրեց... —