Երևանի հիվանդանոցներից մեկում այսօր մահացել է հայտնի շոումեն և հաղորդավար, Երևանի բժշկական համալսարանի, КВН-ի թիմի առաջատարներից Մարկ Սաղաթելյանը:
42-ամյա Սաղաթելյանը անգիտակից վիճակում երեկ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սուր լեյկոզ և ուղեղի արնազեղում:
2012-ի հունիսի 22-ին շոումենը ավտովթարի էր ենթարկվել' ստանալով լուրջ վնասվածքներ և գերմանական կլինիկայում ենթարվել էր մի քանի վիրահատության: Անցած գիշեր ևս նա պատրաստվում էր մեկնել Գերմանիա բուժումը շարունակելու համար:
КВН-ի թիմը, որի կազմում հանդես էր գալիս Մարկ Սաղաթելյանը, երկու անգամ չեմպիոն է հռչակվել: Արտիստը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, հայկական հեռուստաընկերություններից մեկում ուներ հեղինակային հաղորդում, շոու բիզնեսի բնագավառում ազգային մրցանակաբաշխության հիմնական հաղորդավարներից էր: