Մարդ, որն ապրում էր հետյալ կերպ' «Դողացեք ձեր կենսագրության յուրաքանչյուր տողի վրա»: Ես այսօր կցանկանայի խոսել Յուրի Բախշյանի մասին, իհարկե պատճառներից մեկն այն է, որ այսօր Յուրի Բախշյանը դարձավ 67տարեկան, բայց դա իրոք պատճառներից մեկն է , քանզի հիշել, այսպիսի պարկեշտ, ազգանվեր մարդու մասին դա մեր պատքն է ապագա սերունդների հանդեպ:
Յուրի Բախշյանը այն հազվագյուտ անհատներից էր, ովքեր դեռ խորհրդային տարիներին աչքի էին ընկնում իրենց ժողորդավարական հայացքներով: Մասնագիտությամբ լինելով մանկավարժ, նա գիտեր հասարակության բոլոր խավերի հետ ճիշտ հարաբերվել:Այն մարդը, որի մասին երկրի անապահով խավի ներկայացուցիչները միշտ խոսում են մեծագույն հարգանքով, ուղղակի վատը լինել չէր կարող: Նրան վստահում էին բոլորը, նա կարողանում էր ճիշտ հարցադրումներ անել, նրան հաջողվում էր միշտ լուծումներ գտնել փակուղի մտած, այնպիսի խնդիրների մեջ, որոնք վաղուց համարվում էին անլուծելի: Նա շարժվում էր՝ «Պատգամավորը պետք է լինի ամենուրեք, որտեղ իրեն չեն սպասում, որտեղ իրեն սպասում են, որտեղ կանչում են, որտեղ նույնիսկ չեն կանչում, որտեղ ցանկալի է, որտեղ ցանկալի չէ…» սկզբունքով:
Ես այստեղ հատուկ չեմ ուզում անդրադառնալ այն ողբերգական օրվանը, որը խլեց նրա կյանքը, սակայն մի բան կարող եմ հստակ ասել' մեր հանրությունը այսպիսի տեսակ կորցնելով մեծ կորուստ ունեցավ:
Կարեն Թումանյան