1.Շատ երկար եղունգները

Տղաները ծիծաղում են, երբ աղջիկները լաց են լինում իրենց կոտրված եղունգի համար, բայց իրականում նրանց դուր են գալիս երկար եւ խնամված եղունգները:
2. Հոնքեր հանելը
Տղաների 68%-ը կարծում է, որ այս ընթացակարգը ամենասարսափելին է, որ աղջիկները ստիպված են տանել: Դրա պատճառն այն է, որ տղաների համար մանր ցավը ավելի անտանելի է, քան սուր ցավերը:
3. Անհատակ պայուսակներ
Աղջիկները կարողանում են հեշտությամբ իրենց փոքրիկ պայուսակում տեղավորել բջջային հեռախոս, բանալիներ, դրամապանակ, շրթներկ, հայելի, ամսագիր եւ այլն: Եվ տղաներին զարմացնում է, որ անգամ փոքրիկ աննշան իրն աղջիկները կարողանում են արագ գտնել եւ հանել իրենց պայուսակից:
4. Ինչու՞ են աղջիկները բացում բերանը, երբ թարթիչաներկ են քսում
Տղաների 78%-ի մոտ այս հարցը այդպես էլ անպատասխան է մնում: Եվ միայն 22%-ի հավաստմամբ՝ «Այդպես աչքերը ավելի լավ են դուրս ցցվում»: Այս փաստը շատ տղաներին է զվարճացնում, բայց իրականում այդպես մաշկը ձգվում է եւ աչքերը լայնանում են:
5. Չափից մեծ ճամպրուկները
«Մայրիկ, ես երեք օրով մեկնում եմ հանգստանալու»,- բարձրաձայն ասում է աղջիկը՝ փորձելով դռնից հանել 30 կիլոգրամանոց ճամպրուկը: Տղաները մի քանի օրով տեղ գնալու դեպքում աշխատում են որքան հնարավոր է քիչ բեռ վերցնել, իսկ աղջիկները հնարավորության դեպքում իրենց տունն էլ իրենց հետ կտանեին:
6. Ինչպե՞ս են աղջիկները 15 աստիճան ցուրտ եղանակին զուգագուլպաներ հագնում
Տղաները -5 աստիճան ցրտի դեպքում անգամ սկսում են ատամները կռճտացնել, իսկ աղջիկներն ընդհակառակը, հագնում են զուգագուլպաներ, ինչն իհարկե կարող է վատ անդրադառնալ եւ վնասել իրենց առողջությունը:
7. Օրիգինալ մտածողություն
Տղամարդկանց թեման հիմնականում կատակներն են: Աղջիկների արարքների անտրամաբանությունը եւ ոչ ադեկվատությունը բխում է ոչ թե տրամաբանության բացակայությունից, այլ ուրիշ տիպի մտածողությունից: Աղջիկների մտքերը հիմնականում կախված են նրանց զգացմունքներից եւ էմոցիաներից: Վաղուց հայտնի է, որ աղջիկների մոտ ավելի շատ է զարգացած ներքին զգացողությունը, իսկ տղաները ավելի ռացիոնալ են եւ կայուն:
8. Բարձրակրունկները
Սա տղաների եւ աղջիկների դասակարգման լավագույն դասական միջոցն է: Շատ տղաների է զարմացնում, թե ինչպե՞ս են կարողանում աղջիկները կրել բարձրակրունկներ եւ միաժամանակ տեղաշարժվել:
9. Ամսվա երեսուներեքերոդ նոր իրը
Թեկուզ այդ իրն աղջիկներին չի սազում եւ այն արժե իրենց աշխատավարձի կեսը, բայց քանի որ այն նորաձեւ է եւ ոչ ոք դրանից չունի, նրանք դա անպայման կգնեն:
LoveYou.am