2016-ի վերջն էր, կինոթատրոնում էի աշխատում արդեն տարուց ավել, մինչ այդ հասարակայնության հետ կապերի ոլորտում մի քանի տարվա փորձ ունեի։ Այնպես ստացվեց, որ ինձ շատ հարազատ մարդու նշանակեցին Սյունիքի մարզպետ։ Զանգեցի, շնորհավորեցի ու շարունակեցի մնալ գործիս։ Որոշ ժամանակ հետո զանգեց ինձ, հրավիրեց աշխատել Սյունիքի մարզպետարանում որպես մամուլի պատասխանատու, ասեց պետք ես այստեղ։ Բարդ որոշում էր այդ քայլի գնալը, քանի որ նախ շատ եմ սիրում կինոն ու միևնույն ժամանակ չունեի պետական սեկտորում աշխատելու փորձ։ Որոշեցի ուժերս փորձել։ Ուժեղ թիմ էր հավաքվել, սկսեցինք աշխատել։ 1.5 տարում Սյունիքում իրականացրեցինք մի քանի համապետական մասշտաբի նախագիծ։ Նախ սկսեցինք վերակառուցել օդանավակայանը։ Ոչ մեկ չէր հավատում, ասում էին նախընտրական PR ա։ Ձեռք բերվեց օդանավը, արագ տեմպերով ընդանուր էր կառուցումը ու այն, ինչի վրա այսօր ով հասցնում «աչոկ ա հավաքում» արդեն շուտվանից ավարտված կլիներ, եթե չլիներ այն ինչ եղավ։ Էլի կլինի, հիմա 90%-ով ավարտված են աշխատանքները, բայց դե ներկա իշխանությունները մեղմ ասած չունեն այդտեղ լումա։ Հաջորդը բացվեց S’Unique Movie Theatre կինոթատրոնը, որի անունը միասին որոշեցինք իմ ֆեյսբուքյան էջում։ Սա ուներ շատ պարզ նպատակ՝ ժամանցի վայր ստեղծել կապանյան երիտասարդության համար, տալ հնարավորություն աշխարհի հետ հավասար դիտել միջազգային կինոարտադրության լավագույն ֆիլմերը, մի փոքր քայլ էր, որպեսզի երիտասարդները չհամարեն որ բացարձակ բան չկա անելու քաղաքում ու չլքեն այն էն տեմպերով, որով լքում էին։ Հետո բացվեց իտալական պիցցայի գործարանը, որի արտադրանքը վաճառվում էր ոչ միայն Հայաստանում, այլ արտահանվում էր մի քանի երկիր։ Իտալացի գործարարների հետ արդեն կար պայմանավորվածություն կառուցելու տեքստիլային մեծ ֆաբրիկա, որը կստեղծեր հարյուրավոր աշխատատեղեր մեծամասամբ 40-ից բարձր տարիքի կանանց համար, ինչը մարզի համար կենսական կարևորություն կունենար։ Իհարկե հեղաշրջումը վերջ տվեց այդ գործարքին։ Ունեինք ևս 4 խոշոր նախագիծ, որոնք էականորեն ազդելու էին տուրիզմի վրա, ինչն իր հերթին մուլտիպլիկատիվ էֆֆեկտով ազդելու էր ողջ մարզի տնտեսության վրա։ Ու արդեն իրականացված նախագծերը վառ ապացույց են այն բանի, որ սրանք պարզապես խոսքեր չեն։ Հետո եղավ «հեղափոխությունը»։ Ի՞նչ համապետական նշանակության բան է արվել երկրի ամենախոշոր մարզում։ Գոնե մարզային նշանակության ի՞նչ նոր բան է արվել այս երկու տարում։ Պատասխանն ակնհայտ է՝ ոչ մի բան։ Մի մարզի օրինակով շատ լավ երևում նոր իշխանության տկարությունն ու հանցավոր անգործությունը։ Միայն խոսքեր, միայն ցինիզմին հասնող պոպուլիզմ։

Հեղափոխությունը 16 թվին էր եղել Սյունքի մարզում, տղաներ և աղջիկներ, ձեր արածը սովորական դմփ-դմփ-հու է, ոչ մի ուրիշ բան։

Հ.Գ. Խոսելով 2008-ի ճգնաժամի մասին ամերիկյան մասնագետները նշում են, որ կար լուրջ խնդիր, «փուչիկ» տնտեսության մեջ ու ճգնաժամն այն պարզապես ջրի երես հանեց, առողջ տնտեսության հետ նման բան չէր լինի։ Հիմա մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես է տրաքում Նիկոլի «փուչիկը»։

Վազգեն Սաղաթելյան