Իշխանության ղեկին և ներքո գտնվողները, գրեթե բոլորը, միաբերան պնդում են, թե ինչ ջանքեր են դնում կոռուպցիան, ավազակությունը, սոցիալական անարդարությունը, կողմնապահությունը և, մեզանում ծաղկող այլ հակամարդկային ու հակապետական երևույթները հաղթահարելու համար: Օր ու գիշեր լծված են երկիրը դրախտավայր դարձնելու գործին...
Եթե սայլը տեղից չի շարժվում, ուրեմն կա խանգարող հանգամանք...
Դե, իրենք քրտնքջան տքնողներն են...
Խանգարողն էլ, դուրս է գալիս,ժողովուրդն է' չի հասել իրենց մակարդակին... լավն ու վատը իրարից չի տարբերում, խանգարում է, որ տքնողները շարունակեն իրենց ազգանվեր գործը: