Ես անգույն մատներս քսում եմ բարակ շուրթերիդ՝ վերապրելով գերզգայուն համբույրի թաց չափաբաժինը: Ժպիտից ծանծաղ դեմքս, որ րոպեներ առաջ թաղված էր տաք մաշկիդ ծակոտիներում, բարձրացնում եմ վերև, աչքերիդ, շնչիդ այնքան մոտիկ, որ շնորհակալ լինեմ ինձ քեզ մոտ, անսահման մոտ թողնելու և ուրանալու համար: Իմ հակադրություն, իմ հաշտություն, որ փռված ես ներկայիս ու անքեզ երեկվա սահմանին, իմ քմահաճույք, որ սանձել ես տեսիլքներս, որ քեզ ունեն: Սա նման է չվերջացող մի խաղի՝ երկու հանդիսատեսով, երկու մրցակցով: Ես՝ ճանապարհից հոգնած, անուժ տապալվում եմ թևերիդ մեջ տիրաբար ու աղոթող շնորհակալությունս երկինք նետում այս պարզ գիշերին, որ դու ուղարկվել ես ինձ համար, մեզ համար, մեր երջանկության, մեր միաձայն առավոտների ու թաց համբույրների համար:Ես սիրում եմ քեզ, քո համառությունը, քո տունը, սենյակդ, տանդ բանալիները, քո թղթերը, քո հոգսերը, քո ձեռքերն ու այն երկուսին, որոնց շնորհիվ դու դու ես: Ես երախտապարտ եմ նրանց քո կույս գոյության համար, քեզ մեծացնելու, քեզ կյանք բաց թողնելու, ինձ տալու համար: Իմ չհյուսված բառ, իմ հում արև, որ դեռ որքան պիտի ծնկես, մինչև եփվես, մինչև միախառնվենք:Չգրոտված եմ, թեկուզ կիսատ, թեկուզ թվացյալ անիմաստ ու անսեր, բայց դու ես ԻՄԸ, դու ես այն կետը, որին ՊԻՏԻ հասնեմ, որին ձգվում եմ կապանքված նեղացկոտությանս միջից, որին հանձնվում են փակ մտքերիս բանալիները, որին Տիրակալ են հռչակում ապագայի սպասումներս:Կույր է հպարտությունս, կույր են աչքերդ, որ լույսից զրկված չեն թափանցում անդունդը, հատակը սրտիս, վեր հանում ինձ հանգած կրակներից, արդեն հանգած:Ես սեղմվում եմ քեզ այս լքված գիշերվա մթում, զգում եմ սրտիդ հևքը, սեղմվում ավելի, համարձակ մատներդ տանում բարակ շուրթերիս, սեղմվում ավելի, դու բռնում ես մարմնիս դողը, ու մենք տարրալուծվում ենք մեր լռության մեջ
Անզուսպ (հեղինակային)
9:00 - 15.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
22/08/24 12:46
Փաշինյանի անզուսպ ծիծաղը. ԱԳՆ-ն զբաղվի՞ անասնապահությամբ, ավելի լավ է ձեր գործն արեք (տեսանյութ)
02/05/19 18:02
Փաշինյանի անզուսպ ծիծաղը՝ կառավարության նիստում (տեսանյութ)
14/11/17 18:08
Ամիրյանի անզուսպ PR-ը...
27/08/16 17:46
Անզուսպ Թրամփը և չսիրված Հիլարին
19/05/14 23:03
Անզուսպ պար (տեսանյութ)
06/11/13 23:15
Երբ ուղիղ եթերը վերածվում է անզուսպ ծիծաղի (տեսանյութ)
08/07/13 21:02
Անզուսպ
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան