- Ինչպե՞ս ես ծնողներիդ հետ:
- Ընդհատվող հաջողությամբ,- պատասխանեցի ես:- Կան պահեր, երբ մեր միջև լիարժեք փոխհասկացում է և ամեն մեկը կարող է իրեն մյուսի տեղը դնել, բայց լինում է և բացարձակ անելանելի իրավիճակներ, երբ ոչինչ հնարավոր չէ անել:
- Մի՛ անհանգստացիր, Դեմիան: Կարծում եմ, քո վերաբերմունքը այլ մարդկանց հետ, կդասավորվեն քո ողջ կյանքում հենց այն նույն ընթացքում:
- Այո, բայց ծնողների հետ միևնույնն է լրիվ ուրիշ է: Նրանք իմ ծնողներն են.....
- Իհարկե, ծնողներդ են: Բայց ինչո՞ւ ես դու ասում, որ դա լրիվ ուրիշ բան է:

 

 


- Նրանք ունեն սահմանված իշխանություն այն հիմքով, որ իմ ծնողներն են:
- Ինչպիսի՞ իշխանություն:
- Իշխանություն իմ նկատմամբ:
- Դու արդեն մեծ մարդ ես, Դեմիա՛ն, և այդ պատճառով էլ ոչ ոք չի կարող իշխանություն ունենալ քո նկատմամբ: Ծայրահեղ դեպքում, ոչ ոք չի կարող մեծ իշխանություն ունենալ քեզ վրա, ինչքան դու կտաս:
- Ես ծնողներիս ոչ մի իշխանություն չեմ տալիս
- Ինձ թվում է տալիս ես:
- Բայց դա իրենց տունն է, նրանք ինձ կերակրում են, վճարում են իմ ուսուցման համար, մայրս լվանում է իմ ներքնաշորերը, հավաքում է անկողինս.... Դա իրենց որոշակի իրավունքներ է տալիս:
- Իսկ միթե՞ դու չես աշխատում:

 

 


- Իհարկե, աշխատում եմ
- Այդ դեպքում բանն ինչո՞ւմ է: Ես հասկանում եմ, որ դու ստիպված ես ապրել ծնողների հետ, եթե դու չես կարող քեզ թույլ տալ առանձին բնակարան: Բայց ինչ վերաբերում է մնացածին, ես կարծում եմ, դու ինչ-որ բան կարող ես անել ինքնուրույն, եթե իսկապես ուզում ես պայքարել քո անկախության համար:
- Ինչ դու ի՞նչ նկատի ունես: Դու, ինչպես մայրս, ինձ հետ խոսում ես կարծես լրիվ ոչնչություն հետ: Կարծես թե, ամենակարևորը դա առավոտյան անկողինը հավաքել սովորելն է:
- Ոչ, ես այդպես չեմ մտածում: Բայց հենց ինքդ ես ազատություն պահանջում և անկախություն:
- Ես չեմ ուզում ազատություն և անկախություն, որպեսզի ինքս ինձ համար կերակուր պատրաստեմ, հավաքեմ անկողինս և լվանամ ներքնաշորերս: Այն ինձ պետք է, որպեսզի թույլտվություն չվերցնեմ, որպեսզի իրավունք ունենամ պատմել միայն այն, ինչ ես ուզում եմ, և ոչ դրանից ավելին:
- Հնարավոր է, Դեմիան, «ազատության» այդ երկու կատեգորիաները փոխկապակցված են:

 

 


- Ես ուզում եմ շարունակել տեսնվել ծնողներիս հետ:
- Իհարկե, ես հասկանում եմ, քո դրության մեջ դու պայքարում ես ընտրողաբար որոշ իրավունքների համար՝ բայց հրաժարվում ես կատարել մի մաս պարտականություններից, որոնք սկիզբ են առնում այդ իրավունքներից:
- Բայց ես կարող եմ ընտրել, ինչում եմ ուզում դառնալ ինքնուրույն առաջին հերթին, իսկ ինչում կնախընտրեի մի փոքր էլ սպասել:
- Հնարավոր է այս հեքիաթը օգնի քեզ որոշակիություն մտցնել:
Մի մարդ հարևանից խնդրեց իրեն տա մի կաթսա: Կաթսայի տիրոջը չէր կարելի անվանել շատ լավ հարևան, բայց մերժել խնդրանքը նա չէր կարող:
Չորս օր էր անցել, իսկ կաթսան չէր վերադարձվել, դրա համար էլ նրա տերը այն առիթով, որ իբր իրեն նույնպես պետք է, գնաց հարևանի մոտ՝ խնդրելու այն վերադարձնել:

 

 


- Ես էլ պատրաստվում էի գալ Ձեզ մոտ, որպեսզի վերադարձնեմ այն.... Ծնունդը այնքան ծանր էր:
- Ի՞նչ ծնունդ:
- Կաթսայի
- Այդ ինչպե՞ս
- Միթե՞ դուք չգիտեիք: Կաթսան հղի էր:
- Հղի՞
- Այո, և հենց այդ գիշեր նա ծնեց: Դրա համար էլ նրան պետք էր լրիվ հանգիստ, բայց հիմա նա իրեն լավ է զգում:
- Հանգի՞ստ
- Մի րոպե
Եվ մտնելով տուն նա բերեց կաթսան, թավան և շերեփը:
- Սրանք իմը չեն: Իմը միայն կաթսան է:
- Ինչ եք ասում, Ձերն է: Սրանք կաթսայի երեխաներն են: Եթե այն Ձերն է, ապա երեխաները նույնպես:
Մարդը մտածեց, որ իր հարևանը խելագարվել է: «Ավելի լավ է չհակառակվել նրան»,- ասաց նա ինքն իրեն:
- Շատ լավ, շնորհակալ եմ:

 

 


- Դե, ինչի համար: Ցտեսություն:
- Հաջողություն:
Եվ մարդը վերադարձավ տուն թավայով, շերեփով և կաթսայով:
Երեկոյան հարևանը նորից թակեց նրա դուռը:
- Չէի՞ք կարող ինձ տալ աքցան և պտուտակահան:
Այդ անգամ մարդը արդեն զգում էր իրեն պարտական:
- Այո, իհարկե:
Նա բերեց պտուտակահանը և աքցանը:
Անցավ գրեթե մի շաբաթ և երբ նա արդեն մտածում էր գնար իր իրերի ետևից, հարևանը ինքը եկավ նրա մոտ:
- Ախ, հարևա՛ն, դուք գիտեի՞ք:
- Ինչի՞ մասին:
- Որ աքցանը և պտուտակահանը ամուսիններ են:

 

 


- Ի՞նչ եք խոսում,- ասաց մարդը զարմանքից աչքերը կլորացրած:- Ես չգիտեի:
- Ներեցեք, դա ես աչքաթող արեցի: Ես նրանց ինչ-որ ժամանակ մենակ թողեցի և նա հղիացավ:
- Պտուտակահա՞նը:
- Պտուտակահանը: Ես բերել եմ ձեզ նրանց երեխաներին:
Եվ բացելով զամբյուղիկը՝ նա տվեց մի քանի պտուտակամեխեր, գայկաներ և մեխեր, որոնք, ըստ նրա բառերի, ծնել է պտուտակահանը:
«Նա վերջնականապես խելագարվել է,- մտածեց մարդը:- Բայց մեխերն ու պտուտակամեխերը միշտ տեղին են»:
Անցավ երկու օր: Հարևան -ուզվորը նորից հայտնվեց:
- Ոչ շատ վաղուց,- ասաց նա,- երբ ես վերադարձրեցի պտուտակահանը, ես ձեր սեղանին նկատեցի հրաշալի մի ոսկե սափոր: Սիրալիր չե՞ք գտնվի տալ ինձ այն մեկ գիշերով:
Սափորի տիրոջ աչքերը փայլեցին:
- Իհարկե,- պատասխանեց նա շռայլությունից և տանից բերեց սափորը, որը իրենից խնդրել էին:
- Շնորհակալ եմ, հարևա՛ն:
- Ցտեսություն:
- Հաջողություն:

 

 


Անցավ այդ գիշերը, դրանից հետո հաջորդը, իսկ սափորի տերը դեռևս չէր որոշում գնար հարևանի մոտ, որպեսզի վերջինս իրեն վերադարձնի: Այնուամենայնիվ մի շաբաթից նա գնաց նրա ետևից:
- Սափո՞ր- զարմացավ հարևանը:- Իսկ միթե՞ դուք չեք լսել:
- Ինչի՞ մասին:
- Նա մահացավ ծննդաբերության ժամանակ:
- Այդ ինչպե՞ս մահացավ ծննդաբերության ժամանակ:
- Այո, սափորը հղի էր և մահացավ ծննդաբերության ժամանակ:
- Լսե՛ք, դուք ինձ հիմարի տե՞ղ եք դրել, այդ ինչպե՞ս կարող է հղիանալ ոսկե սափորը և մահանալ ծննդաբերության ժամանակ:

 

 


- Այդ դուք ինձ լսեք, հարևա՛ն: Դուք ընդունեցիք որպես այդպիսին կաթսայի հղիությունը և ծնունդը: Հետո հարսանիքը և պտուտակահանի ու աքցանի զավակներին, ինչո՞ւ չեք ուզում խոստովանել ոսկե սափորի ծննդաբերությունը և մահը:
- Դո՛ւ, Դեմիան, կարող ես ընտրել այն, ինչ ուզում ես: Բայց դու չես կարող լինել ինքնուրույն այն բանում, որ քեզ հեշտ և հաճելի է ու հրաժարվել այս ինքնուրույնությունից, երբ քեզանից ջանքեր է պահանջվում: Քո կարծիքը, ազատությունը, ինքնուրույնությունը և պատասխանատվությունը ձեռքից ձեռք է անցնում քո հոգևոր կատարելագործմամբ: Դու պետք է ընտրես, մեծանա՞լ, թե դեռևս մնալ երեխա:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Պար կյանքի հետ"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան