Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվում է խմբային մրցաշարը:
Այսօր G խմբում հանդիպելու են առաջատարները՝ Գերմանիայի ու ԱՄՆ-ի հավաքականները, որոնք ուեն 4-ական միավոր:
Եթե այս խաղն ավարտվի ոչ-ոքի, երկու հավաքականներն են նվաճելու են 1/8 եզրափակչի ուղեգրեր: Vivaro-ում ակնհայտ ֆավորիտ են համարում Գերմանիայի հավաքականին:
Եթե, այնուամենայնիվ, Գերմանիա-ԱՄՆ խաղն ավարտվի կողմերից մեկի հաղթանակով, փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգրի պայքարին կարող է միջամտել Պորտուգալիա-Գանա խաղի հաղթողը:
Ըստ մասնագետների՝ այդ խաղում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունեն պորտուգալացիները:
H խմբի առաջատար Բելգիայի հավաքականը ժամանակից շուտ նվաճել է 1/8 եզրզափակչի ուղեգիր ու այսօր մրցելու է խմբի հետնապահ Հարավային Կորեայի հավաքականի հետ և, բնականաբար, համարվում է խաղի ֆավորիտը:
Չորս միավոր ունեցող Ալժիրի մրցակիցը Ռուսաստանի հավաքականն է, որն ունի մեկ միավոր: Խմբային արգելքը հաղթահարելու համար՝ ռուսներին միայն հաղթանակ է պետք, աֆրիկացիները կարող են բավարավել ոչ-ոքիով:
Vivaro-ում Ռուսաստանի հավաքականի հնարավորություններն անհույս չեն համարում:
Սուրեն Սուրենյանց