Կանանց լեռնադահուկային սուպերկոմբինացիա ոճում հաղթել է գերմանուհի Մարիա-Հյոֆլ Ռիշը: Արծաթե և բրոնզե մեդալները բաժին են ընկել ավստրիացի և ամերիկացի մարզուհիներ Նիկոլ Հոսպին ու Ջուլիա Մանկուզոյին:
Շորթ-տրեկի 1500 մ տղամարդկանց պայքարում հաղթել է կանադացի Շարլ Ամելենը: Այս ոճում չինացիները նվաճել են իրենց առաջին արծաթը, երկորդ տեղը զբաղեցրել է Տանյու Հանը: Բրոնզե մեդալի արժանացել է ռուսաստանցի Վիկտոր Անը:
Բիաթլոնի տղամարդկանց հետապնդում ոճում իր առաջին օլիմպիական ոսկին է նվաճել ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը: 2-րդը եզրագիծը հատել է չեխ Օնդժեյ Մորավեցը, 3-րդը՝ ֆրանսիացի Ժան-Գիյոմ Բեատրիսը: Ֆուրկադի ոսկին Ֆրանսիայի առաջին մեդալն էր Սոչիում:
Չմշկավազքի տղամարդկանց մրցումներում կրկին հավասարը չեն ունեցել հոլանդացիները: 500 մետրում բոլոր երեք մեդալները նրանք են տարել՝ Միխել Մյուլդեր, Յան Սմեկենս, Ռոնալդ Մյուլդեր:
Տղամարդկանց ազատ ոճի մոգուլում հաղթել է կանադացի Ալեքսանդր Բիլոդոն, 2-րդը նույնպես կանադացի Միքայել Քինգսբերին է, իսկ երրորդը ռուս Ալեքսանդր Սմիշլյաևն է:
Մեդալների հաշվարկում առաջատարը Կանադան է 3 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե մեդալներով: Հոլանդիան 2-րդն է՝ 3 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ, Նորվեգիան՝ 3-րդը՝ 2 ոսկի, 1 արծաթ, 4 բրոնզ: