Բոլորի համար սովորական մի օր էր: Սակայն այս օրը յուրահատուկ էր: Աղջիկը սովորականի պես վերադարձավ տուն, ճաշեց և միացրեց համակարգիչը, նույն պահին տղան միացրեց համակարգիչը և երկուսն էլ մտնելով համացանց կարծես միմյանցից անկախ սկսեցին շփվել իրար հետ:
-Բարև… դուք շատ գեղեցիկ եք..
Գրեց տղան:
-Բարև,,, շնորհակալ եմ..
Պատասխանեց աղջիկը չնայած, որ երբեք ոչ մի անծանոթ տղայի նամակի չէր պատասխանել:
-Ծանոթանա՞նք
Առաջարկեց տղան:
-Իսկ ինչո՞ւ ոչ…
Պատասխանեց աղջիկը և այդ պահին նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել: Տղան նույնպես անհանգիստ էր, քանի որ ծանոթանում էր մի շատ գեղեցիկ աղջկա հետ, ում հավանել էր առաջին հայացքից չնայած նրան, որ զրուցել էր շատ աղջիկների հետ, սակայն միայն ժամանակ անցկացնելու համար, իսկ այս աղջիկը կարծես հենց առաջին պահից գրավել էր նրա ուշադրությունը:
-Իսկ ի՞նչ է ձեր անունը գեղեցկուհի…
-Անի…
-Շատ հաճելի է, իսկ իմ անունը Արամ է…
-Նմանապես…
Աղջիկը կարծես ցանկանում էր ավելին իմանալ տղայի մասին, սակայն իր համեստությունը դա նրան թույլ չէր տալիս և սպասում էր, որ առաջին քայլը միշտ տղան անի:
-Իսկ ինչո՞վ ես զբաղվում Անի ջան…
-Սովորում եմ և հաճախում եմ պարի խմբակ, իսկ դո՞ւք …
-Ես նույնպես սովորում եմ, սակայն բացի դասերից ուրիշ ոչ մի տեղ չեմ հաճախում : Անի ջան ինձ հետ կարող ես դու-ով խոսել լա՞վ
-Լավ
Պատասխանեց աղջիկը: Պատասխանը կարծես սառիչ էր և հենց ինքն էլ զգաց դա սակայն այլ կերպ չէր կարող: Արամն անվերջ մտածում էր, թե էլ ինչ կարելի է հարցնել, ոպեսզի գրավի աղջկա ուշադրությունը և նախընտրեց խոսել ֆիլմերից:
-Իսկ ի՞նչ ֆիլմեր ես սիրում դիտել Անի ջան…
-Հիմնականում ռոմանտիկ… իսկ դո՞ւ
Պատասխանեց Անին և ուրախացավ, որ տղան նորից հարց տվեց իրեն մի քանի րոպե ընդմիջումից հետո:
-Ես հիմնականում սարսափ ժանրի, սակայն սիրում եմ նաև մելոդրամաներ և զվարճալի ֆիլմեր, իսկ ի՞նչ կասես եթե միասին կինո գնանք
Աղջիկը կածես քարացավ նստած տեղում: Նա չէր սպասում տղայի այդպիսի կտրուկ քայլին: Նա շատ էր ցանկանում վիզուալ կյանքում նույնպես տեսնել այդ նկարների համակրելի տղային, սակայն առաջին անգամ մերժեց առաջարկը:
-Այդ ի՞նչ ես ասում: Դեռ երկու բառ ենք փոխանակել իրար հետ և արդեն կինո՞, այլևս չգրես ինձ:
Տղան շատ ափսոսաց, որ շտապեց, բայց աղջիկը մտքում անդադար կրկնում էր. –Երանի նորից գրի…- Եվ տղան հույսը չկորցնելով նորից գրեց:
-Կներես, ես չէի ուզում վիրավորել
Անին մի պահ փոշմանեց, որ չի ընդունել տղայի առաջարկը, սակայն հետո խորհելուց հետո զգաց, որ իր քայլը ճիշտ էր: Արամը գնահատեց աղջկա նման ռեակցիան այդ հարցի շուրջ, այսինքն նա ամեն պատահած տղայի հետ առաջին բառից հետո չի գնա ժամադրության: Անին հավաքեց իր մտքերը և գրեց'
-Ներողության կարիք չկա, ուղղակի ես գտնում եմ, որ այդպես ավելի ճիշտ կլինի, կշփվենք միայն վիրտուալ կյանքում, իսկ մնացածը' ժամանակը ցույց կտա…
Վերջին խոսերը կարծես մի փոքր հույս ներշնչեցին տղային և նա գրեց'
-Ինչպես կուզես… իսկ ի՞նչ երաժշտություն ես նախընտրում
Աղջիկը մտածեց, որ միգուցե սիրած երաժշտությունը իմանալով տղան այս անգամ էլ նրան կհրավիրի ինչ որ համերգի՞: Աղջկա ցանկությունը շատ մեծ էր, նա ցանկանում էր, որ տղայի առաջարկը կրկնվի
-Ես սիրում եմ դասական երաժշտություն
Սակայն Արամը հարգելով Անիի խոսքը այս անգամ հրավերքի առաջարկ չարեց:
-Ես նույնպես սիրում եմ դասական, կարծես թե մենք նույն ճաշակն ունենք )))
-Այո )))
Ափսոսանքով պատասխանեց Անին: Անցան ժամեր, իսկ նրանք դեռ խոսում էին այս և այն թեմաներից, կարծես մոռանալով, որ ընդամենը ժամեր առաջ են ծանոթացել: Գրեթե ժամը 18:00-ն էր և Անիի մայրիկը ասաց նրան, որ արդեն զբաղվի դասերով:
-Կներես Արամ, բայց ես արդեն պետք է գնամ, դասեր ունեմ…
-Լավ Անի ջան, իմիջայլոց շատ հաճելի էր ծանոթանալ քեզ պես գեղեցկուհու հետ ))) Հուսով եմ վաղը նորից կխոսենք այդպես չէ՞
-Այո կխոսենք… լավ ես գնացի պակա )))
-Ցտեսություն )))
Երկուսն էլ երջանիկ էին: Անիի առաջ դրված գրքերը կարծես իրեն չէին հետաքրքրում: Նա միայն հիշում էր Արամի սիրալիր զրույցը, տարբեր հարցերը, գեղեցիկ աչքերը և սպասում հաջորդ խոսակցությանը: Արամը նույնպես անդադար մտածում էր Անիի մասին: Նրա սիրտը սկսել էր ավելի արագ բաբախել, քանի որ իր “ընտրած” աղջիկը online չէր և նա այլևս հնարավորություն չուներ նրա հետ շարունակելու հաճելի զրույցը: Այդ օրը նրանք երկուսն էլ շուտ պառկեցին քնելու, որպեսզի շուտ բացվի հաջորդ առավոտը: Գիշերը Արամը կարծես չէր կարողանում քնել: Աչքերի առաջ Անիի գեղեցիկ պատկերն էր, նրա ժպտուն հայացքը, նրա ուրախ աչուկները, որոնք կարծես ավելի էին շնչահեղձ անում նրան: Միկերպ դաժան գիշերը լուսացավ: Նրանք երկուսն էլ առավոտյան շուտ արթնացան և շտապեցին դասի, որպեսզի շուտ վերադռնան և շարունակեն երեկվա կիսատ թողած հաճելի զրույցը: Անին դեռ դպրոցական էր, իսկ Արամը սովորում էր Հասարակ ուսումնարանում և խելացի լինելու հետ մեկտեղ չէր սովորում, քանի որ այնտեղ լավ չէին դասավանդում իր մասնագիտական առարկան, իսկ մասնագիտությունն էր ծրագրավորող: Անին գնալով դպրոց իմացավ, որ վերջին երկու ժամի ուսուցիչը հիվանդության պատճառով չի եկել դպրոց և վերջին ժամ փոխարեն նրանք պետք է գնան տուն: Նրա խոշոր և գեղեցիկ աչքերը կարծես փայլեցին երջանկությունից, սակայն նա ոչ ոքի ոչինչ չասեց, նույնիսկ իր ամենամոտ ընկերուհուն և դասերն ավարտվելուն պես շտապեց տուն: Արամը չէր կարողանում հանգիստ նստել դասի: Նրա մտքերում միայն երեկվա անծանոթ գեղեցկուհին էր: Վերջին երկու ժամին Արամը չմնաց և շտապելով տուն միացրեց համակարգիչը և տեսնելով, որ Անին կայքում է ուրախությանը չափ չկար: Անին նույնպես շատ ուրախացավ, երբ տեսավ Արամին: Սկսեցին շարունակել կիսատ թողած զրույցը, սակայն այս անգամ ավելի մտերմորեն:
-Բարև Անի ջան, ինչպե՞ս ես, դասերտ լա՞վ են
-Բարև, հոյակապ' դո՞ւ ինչպես ես , լավ շնորհակալություն իսկ քո՞նը
-Շատ լավ, իսկ ի՞նչ կասես, եթե այսօր մենք դուրս գանք զբոսանքի
-Դեեե ես կարծում եմ…. Ես կարծում եմ, որ դա լավ միտք է
-Իսկապե՞ս: Շատ լավ ուրեմն ես ուղիղ 18:00-ին կգամ քո հետևից:
-Պայմանավորվեցինք )))
- )))
Նախորդ օրը Արամը համառության շնորհիվ իմացել էր Անիի բնակության վայրը և արդեն պատրաստ էր գնալ տեսնելու արդեն սիրելի դարձած աղջկան: Անին կարծես ուրախությունից տեղը չէր գտնում: Նա խառնել էր ամբողջ պահարանը, սակայն այդպես էլ չէր կողմնորոշվում, թե ինչ զգեստ հագնի տղային ավելի դուր գալու համար: Տղայի համար ժամերը կարծես առաջ չէին գնում, իսկ աղջկա համար այն ուղղակի սլանում էր: Անիին թվում էր, թե ոչինչ չի հասցնի: Վերջապես եկավ սպասված ժամը: Անին իջավ բակ և բակի մի անկյունում կանգնած տեսավ Արամին, որն ավելի հմայիչ և գեղեցիկ էր, քան լուսանկարներում: Աղջիկը հանդարտ քայլելով գնում էր Արամին ընթառաջ, իսկ Արամը չհամբերելով սկսեց քայլել դեպի Անին:
-Բարև
Ասաց Արամը:
-Բարև
Ժպտալով պատասխանեց Անին:
-Տեսքդ ցնցող է
Հաճոյախոսեց Արամը:
-Շնորհակալություն
Ամաչեց Անին և ցանկանում էր թաքցնել աչքերը երբ Արամն ասաց'
-Սա քեզ…
Եվ պարզելով նրան ծաղիկը ժպտաց
-Շնորհակալություն,-նորից ամաչեց Անին և կարծես ցանկանալով փոխել թեման ասաց.- քայլե՞նք
-Այո իհարկե
Չառարկեց Արամը
Նրանք միմյանց հետ զրուցելով սկսեցին քայլել: Աշնանային գեղեցիկ եղանակ էր' սիրո եղանակ: Քայլելով նրանք հասան մոտակա այգին և նստելով ծառի տակ' գույնզգույն տերևների մեջ սկսեցին զրուցել, կարծես մի ամբողջ հավերժություն ճանաչում էին միմյանց: Արամը բռնեց Անիի ձեռքը: Անին չէր ուզում թույլ տալ, սակայն նրա սիրտը լրիվ ուրիշ բան էր թելադրում: Սկսվում էր մի սիրո պատմություն, որը կարծես թե երբեք ավարտ չէր ունենալու: Մոտ 30 րոպե նստած մեկը մյուսի ուրախ դեմքին նայելով զրուցեցին, Անիի համար արդեն սովորական էր, որ Արամը բռնում էր նրա ձեռքը մի ինչ որ գեղեցիկ հաճոյախոսություն անելու ժամանակ: Սակայն ուրախությունը “կարճ տևեց”: Սկսվեց անձրև մաղել և նրանք ստիպված եղան պատսպարվել ոչ այնքան հեռվում գտնվող հաստաբուն ծառի տակ գտնվող նստարանին նստելով, որը նրանց պաշտպանում էր անձրևից: Անին մրսում էր, այդ իսկ պատճառով Արամը իր հագուստը տվեց նրան, իսկ այնուհետև ամուր գրկելով նրան ասաց.
-Ես թույլ չեմ տա, որ իմ գեղեցկուհին հանկարծ մրսի…
Անին ժպտաց, ապա նայելով տղայի աչքերի մեջ ցանկանում էր ինչ որ բան ասել, սակայն այդպես է չասաց և շարունակեց ուղղակի ժպտալ: Արամը, որ այդ պահին ամուր գրկել էր Անիին նայելով նրա աչքերի մեջ ասաց.
-Ես սիրում եմ քեզ…
Այդ պահին տեղի ունեցավ նրանց առաջին համբույրը: Անին նույնիսկ չդիմադրեց: Այնուհետև իրենց հետևում գտնվող հաստաբուն ծառի վրա Արամը գրեց իր և Անիի անվան առաջին տառերը' սրտիկի մեջ և ամսաթվը գրելով ասաց.
-Ամեն անգամ այստեղով անցնելիս ես կհիշեմ մեր առաջին համբույրը:
-Ես նույնպես ))),-շշնջաց Անին:
Արդեն բավականին ուշ էր և թեկուզ իր կամքին հակառակ Արամը ստիպված էր տուն ուղեկցել Անիին:
-Վաղը նորից կհանդիպենք չէ՞,- հարցրեց Արամը:
-Հուսով եմ, եթե չնախատեսված գործեր չծագեն,- պատասխանեց Անին:
-Ուրեմն ես վաղը կզանգեմ քեզ և մենք նորից կհանդիպենք,- ասաց Արամը:
-Լավ, - ժպտալով պատասխանեց Անին,- ես արդեն պետք է գնամ, կտեսնվենք… ցտեսություն:
Շրվելով Անին ցանկանում էր հեռանալ, սակայն Արամը հետ քաշեց նրան և վերջին անգամ համբուրելով ասաց.
-Այ հիմա կարող ես գնալ գեղեցկուհիս, ես մինչև վաղը կհիշեմ այս համբույրը
Անին շրջվեց և արագ քայլերով հեռացավ, իսկ Արամը դեռ կանգնած էր: Նա կարծես դեռևս այն հեքիաթում էր, որը հենց նոր էր սկսվել, սակայն ակնթարթներ թվացին նրան: Նա սկսեց քայլել անձրևի տակ, մինչև որ հասավ տուն: Նա երդվեց չմոռանալ այդ օրը և հավետ պահել իր հիշողության մեջ: Հաջորդ օրը նրանք նորից հանդիպեցին, նորից նույն այգին գնացին, հետո սրճարան, իսկ երեկոյան Արամը նորից տուն ուղեկցեց նրան : Ամեն օր նրանք հանդիպում էին, ամեն օր Արամը տարբեր անակնկալներ էր մատուցում Անիին, այդպիսով ավելի դուր գալով նրան: Ամեն օր նրանք զբոսնում էին, գնում կինո, սրճարան, կամ ուղղակի քայլում էին անձրևի տակ և կարծես ոչինչ նրանց չէր խանգարում: Սկսվել էր գեղեցիկ սիրո պատմություն: Նրանք երջանիկ էին:
Անցավ երկու ամիս: Արամն էլ ավելի էր սիրում Անիին, սակայն Անիի կողմից ինչ որ խորթություն էր նկատվում վերջերս: Խուսափում էր հանդիպումներից, կամ հանդիպելուց շատ քիչ ժամանակ էր անցկացնում Արամի հետ, անընդհատ պատճառաբանում էր, որ գործեր ունի, որ չի հասցնում դասերը սովորել և այլն: Օրերն անցնում էին և նա ավելի էր հեռվանում: Մի օր էլ Արամը զանգելով Անիին լսեց'
-Ձեր հավաքած համարը գոյություն չունի
Նա սկսեց անհանգստանալ, թե արդյոք բան չի՞ պատահել սիրած աղջկան: Վազեց նրանց տուն, դուռը բացեց փոքրիկ եղբայրը'
-Քույրդ տա՞նն է Տիգրանիկ
-Ոչ նա տանը չէ, մայրիկի հետ գնացել է գնումների
-Իսկ չգիտե՞ս, թե երբ կվերադառնա
-Նա ինձ ասել է, որ այլևս քո հետ չխոսեմ
Այս ասելով Անիի փոքրիկ եղբայրը դուռը փակեց Արամի վրա: Տղան լուռ կանգնած էր, չէր իմանում, թե ինչ անել և տուն վազեց, որ գոնե նկարների միջոցով առնի սիրած աղջկա կարոտը, սակայն մտնելով կայք նա տեսավ, որ Անին ջնջել է բոլոր նկարները և թողել հաղորդագրություն.
-Արամ, կներես ինձ: Ես մեր ծանոթության առաջին իսկ օրվանից համակրել էի քեզ, սակայն ես հասկացա, որ դա ուղղակի հրապուրանք էր, ուրիշ ոչինչ: Ես չեմ սիրում քեզ, սիրում եմ ուրիշին, գտիր քո համար ինչ որ մեկին, ով կսիրի քեզ այնպես, ինչպես դու իրեն: Խնդրում եմ եթե դու մի փոքր սիրել ես ինձ, ապա այլևս ինձ չհիշես: Կներես… մնաս բարով…
Արամը ուղղակի դողում էր նստած համակարգչի առաջ, քանի որ կորցնում էր իր սիրելիին: Նա գրեց պատասխան հաղորդագրություն.
-Ի՞նչ է կատարվում քեզ հետ Անի: Իսկ ո՞ւր մնաց մեր սերը: Իսկ ո՞ւր մնաց մեր խոստումները: Մենք երդվել էինք, որ ոչ ոք և ոչինչ չի կարող բաժանել մեզ իրարից, ախր դու ինձ խոստացար, որ կսպասես մինչև ես վերադառնամ բանակից և մենք հավերժ միասին կլինենք, ես այսօր իմացա այն օրը, երբ պետք է զորակոչվեմ բանակ և եկել էի քեզ այդ լուրը հայտնելու և վերջին օրերս քեզ հետ անցկացնելու, իսկ դու ինձ հետ նման կե՞րպ ես վարվում: Գոնե մի վերջին խոսելու հնարավորություն տուր Անի… ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ պատահեց…
Հաղորդագրությունն ուղարկելուց հետո էկրանին հայտնվեց'
Информация недоступна.
Этот пользователь добавил вас в «чёрный список».
Տղան իր տեղը չէր գտնում, ինչպես կարելի էր հաշված վարկյանների ընթացքում կորցնել մեկին, ում հետ ամիսներ շարունակ անցկացրել էր իր կյանքիլավագույն օրերը: Օրերը անցնում էին, իսկ աղջկանից լուր չկար, իսկ բանակ գնալու օրերը էլ ավելի էին մոտենում: Արդեն մեկ օր էր մնում գնալուն և Արամը սկսեց գրել.
-Բարև Անի: Գուցե դու ինձ չհավատաս, բայց ես դեռ խենթի պես սիրում եմ քեզ ու պատրաստ եմ ամեն ինչի հանուն քեզ: Վաղը ես գնում եմ բանակ, այո չնայած քո համար արդեն մեկ է, թե երբ կգնամ և ուր, բայց ես քեզ ասել էի, որ դու առաջինը կիմանաս: Առաջինը չէ, բայց դու իմացար: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչն էր քո նման պահվածքի պատճառը, բայց ինձ համար արդեն մեկ է, խնդրում եմ երջանիկ եղիր և ես միգուցե այլևս չվերադառնամ բանակից: Միգուցե հենց այնտեղ կհանգի իմ մոմը, բայց դու հիշիր'Ես սիրում եմ քեզ…
Նամակը գրելուց հետո Արամը այն դրեց ծրարի մեջ և վազելով Անիենց տուն թակեց դուռը: Դուռը նորից բացեց փոքրիկ եղբայրը:
-Անին տա՞նն է
-Ոչ
-Իսկ ե՞րբ կգա
-Չգիտեմ
-Իսկ եթե մի բան խմդրեմ կանես ինձ համա՞ր
-Նայած, թե ինչով վարձահատույց կլինես (Տիգրանիկը ընդամենը 4տարեկան էր)
-Ախ դու փոքրիկ ավազակ ))) կոնֆետ սիրո՞ւմ ես
-Այո
-Դե վերցրու այս կոնֆետը,-գրպանից հանելով մի բուռ կոնֆետ և տալով երեխային ասաց Արամը,- և այս ծրարը կփոխանցես Անիին լա՞վ, միմիայն Անիին…
-Լավ,- ասաց Տիգրանիկը կոնֆետները գրպանում տեղավորելով սկսեց ծրարը զննելով մտնել ներս
-Հանկարծ չբացես լսու՞մ ես,-ասաց Արամն ու արագ հեռացավ:
Նա գնաց բանակ:Օրերն անցնում էին, իսկ նրա հույսն էլ ավելի էր կտրվում, որ մի օր ինչ որ լուր կիմանա սիրած աղջկանից: Օրեր անց Տիգրանիկը ձեռքը տանելով գրպանը և տեսնելավ կոնֆետները ասաց'
-Անի, Անի նամակ ունես
-Ումից՞, ե՞րբ
-Մի քանի օր առաջ այն ինձ Արամն էր տվել, որ փոխանցեմ քեզ
-Հապա մի բեր այստեղ տեսնեմ
-Ահա վերցրու, բայց սպասիր դրա փոխարեն դու պետք է ինչ որ բան տաս ինձ )))
-Օ ոչ ))) դու այդպես էլ չես փոխի քո բնավորությունը… Վերցրու այս գումարը և քեզ համար շոկոլադ կգնես
Անին վերցնելով նամակը իսկույն վազեց դեպի իր սենյակ: Նա նայում էր նամակին և մտածում, արդյոք արժի՞ կարդալ այն, թե՞ ոչ: Ի վերջո Անին նախընտրեց ջնջել Արամին իր կյանքից առանց վերջաբանի և վերցնելով կրակայրիչը այրեց նամակը փակ վիճակում: Սակայն կեսից նրա մատները նույնպես այրվեցին և նամակն ընկնելով գետնին այնտեղից դուրս եկավ գրվածից մեկ հատված “Ես սիրում եմ քեզ”, Անիին նույնիսկ չհետաքրքրեց շարունակությունը, նա այրեց նամակը մինչև վերջ, այդ կերպ փորձելով մոռանալ նախկին “սերը”:
Անցան ամիսներ: Արամն արդեն հարմարվել էր ծառայությանը: Թեկուզ սրտում խոր վիշտ ունենալով նա շարունակում էր ծառայել' հանուն հայրենիքի, հանուն իր ծնողների, հանուն իր սիրած աղջկա հանգիստ քունն ապահովելու: Իսկ Անին արդեն մոռացել էր նրան: Նա ավարտեց դրոցը և ընդունվեց համալսարան: Ամեն բան կարծես իր տեղն էր ընկնում, սակայն օրերից մի օր տեղի ունեցավ ամենասարսափելին: Արդեն շատ ժամանակ էր անցել' գրեթե մեկ տարի և Անին նորից գրանցվել էր համացանցում: Նա ցանկանում էր նոր ընկեր գտնել, որպեսզի լցնի իր կյանքի միայնությունը: Նրա համար արդեն անհետաքրքիր էր դարձել ամեն բան, միայն ապրում էր վիրտուալ կյանքով: Դասերին նորմալ չէր հաճախում, չէր շփվում ընկերուհների հետ, մեկուսացած էր և շփվում էր միայն իր վիրտուալ “ընկերների” հետ: Օրերից մի օր էլ մի նամակ ստացավ'
-Բարև, դուք շատ գեղեցիկ եք
Անիի մարմնով դող անցավ, սակայն վերհիշեց, որ ամեն բան արդեն անցյալում է գրեց
-Բարև, շնորհակալություն … )))
-Իսկ ի՞նչ է ձեր անունը…
…………………………………………………………………………………………………
Նրանք արդեն երեք օր էր շփվում էին: Տղայի անունը Գոռ էր: Սակայն երեք օր անց հենց տեղ ունեցավ ողբերգական իրադարձությունը: Արամը ծառայում էր սահմանին և երբ վերադարձավ զորամաս, իր ընկերը' Գոռը ասաց.
-Արամ գիշերը չքնես նայ ինչ եմ ցույց տալու … կմեռնես
-Ի՞նչ, հիմա ասա…
-Չէ հիմա հարմար չի ասեցի գիերը քուն հրամանից հետո
-Լավ
Արդեն բավականին ուշ էր, բոլորը քնած էին, երբ Գոռը թաքստոցից բերելով հեռախոսը մտավ կայք և ասաց
-Հլը ախպերտ նայ ինչ ծիտա բռնել… նայ նայ
Արամը վերցրեց հեռախոսը լուռ նայեց նկարին, ապա նայեց մյուս նկարը, ապա մյուսը' նա չէր փոխվել, դեռ ավելի էր գեղեցկացել: Արամը իսկույն հագնվեց և վերցնելով հեռախոսն իր հետ գնաց: Գոռն ասաց.
-Էս ո՞ւր այ ախպեր, հեռախոսը տուր
-Սպասի հիմա կբերեն
-Ո՞վ պիտի բերի
-Ասեցի հիմա կբերե’ն,-բարկացավ Արամը և լցված աչքերով գնաց դեպի զինանոց,- այսօրվա հերթապահն ո՞վ է
-Ես,- պատասխանեց շերժանտներից մեկը
-Մի վարկյանով բացիր զինանոցի դուռը խնդրում եմ, զենք ստանալու ժամանակ բան եմ մոռացել այնտեղ
-Ախր չի թույլատրվում Արամ ջան
-Մեկ րոպեյվա գործա, շուտ վերցնում եմ դուրս գամ
-Լավ մենակ արագ լա՞վ Արամ ջան: Ես հիմա կգամ
-Լավ
Արամը մտնելով զինանոց վերցրեց իր ինքնաձիգը, լիցքավորեց, թաքցրեց, և փակելով դուռը բանալիները հանձնեց օրապահին ու ցանկանում էր հեռանալ:
-Արամ էս ո՞ւր,- հարցրեց օրապահը:
-Հիմա կգամ,-պատասխանեց Արամն ու դուրս վազեց:
Նա աննկատ հասավ դեպի անտառ, գնաց հեռուները, նստեց մի ծառի տակ' տերևների մեջ, փակեց արցունքոտ աչքերն ու հիշեց Անիին: Հետո բացեց աչքերը, վերադարձավ իրականություն և սկսեց ընկերոջ հեռախոսով կարդալ նամակները: Նա մեծ ցավ ապրեց տեսնելով, որ երբեմնի իրեն սիրող աղջիկը մեծագույն ուրախությամբ սեր է խոստովանում և համբույրներ է ուղարկում մեկ ուրիշին, բայց քանի որ ինքը Անիին ավելի շատ էր սիրում, քան իր կյանքը' նախընտրեց մեռնել: Ինքնաձիգը պահելով սրտին ասաց'
-Ես նրան կյանքում ցավ չեմ պատճառի, թող ապրի այնպես, ինչպես ուզում է և ում հետ ուզում է, սակայն ես նրան մեկ ուրիշի գրկում տեսնել չեմ կարող, ես դա չեմ հանդուրժի, ես ավելի լավ է մեռնեմ, մեռնեմ հանուն սիրո, քան ապրել, բայց լինեմ խափված ու դավաճանված: Սիրտ իմ' ներիր ինձ, որ այսքան ցավ եմ պատճառել քեզ… թող սա լինի վերջինը:
Այս խոսքերից հետո լսվեց կրակոցը: Մինչ բոլորը խուճապի մատնված վազում էին կրակոցի ուղղությամբ Արամի սիրտը դադարեց բաբախել, քանի որ այն կտոր կտոր էր եղել…
Անին իմանալով այս լուրը չդիմացավ և չցանկանալով իր ողջ կյանքի ընթացքում իր խղճի վրա պահել Արամի մահը' գնաց այն այգին, որտեղ հանդիպում էին նրանք, նստեց այն ծառի տակ' որի վրա փորագրած էր իր և Արամի անվան առաջին տառերը, ներողություն խնդրեց և ինքնասպան եղավ…
Հեղինակ'Good Wolf...