Ավանի 01/03 և 01/04 ընտրատեղամասերում S 4197 և S 0358 պետհամարանիշերով տաքսիները շարունակում են ընտրողներ տանել–բերել: Էրեբունու 11/05 Ընտրատեղամասում միաժամանակ գտնվում են ՀՀԿ և ԲՀԿ 2-ական վստահված անձինք:

Ավանում «Z» տաքսի սերվիսի մեքենաներով ընտրատեղամաս են բերվում ընտրողների 4-5 հոգանոց խմբեր, տեղեկացնում է ՔՀԻ դիտորդը: Ի դեպ, այս տաքսի սերվիսը բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Տարոն Մարգարյանին, ըստ պաշտոնական հայտարարագրի: