
Ֆրանսիական ռեփը միշտ ինձ համար մեկ մակարդակ բարձր է գտնվել: Չգիտեմ, գուցե ֆրանսերենով ռեփն ավելի գեղեցիկ է հնչում, և մենք հասկանում ենք, որ սիրո լեզուն միայն սեր խոստովանելիս չէ, որ քաղցրահնչուն է: Իսկ պատկերացրեք հայազգի երիտասարդի, ով ֆրանսերեն ռեփ է կարդում, այն էլ այնպես, որ երբեք չես կռահի, որ նա հայ է: Երևի դա նրանից է, որ նա մեծացել է Ֆրանսիայում, մանկուց շրջապատված է եղել սևամորթներով, ում էլ պատկանում է ռեփը: Փաստը մնում է փաստ' Ararat 94-ը կարդում է ֆրանսերեն ռեփ և կարդում է լավ: Համացանցով կապ հաստատեցի Արարատի հետ և խնդրեցի պատասխանել մի քանի հարցի: Նա մեծ սիրով, հային բնորոշ «ջիգյարով» համաձայնեց զրուցել ինձ հետ: Ցավոք լեզվական խոչընդոտները ինձ թույլ չտվեցին շատ հարցեր նրան ուղղել, սակայն այնքան, որքան ես հասցրեցի ճանաչել նրան, ինձ համոզեց, որ Արարատը դեռ երկար ու փայլուն ճանապարհ ունի անցնելու, իսկ մենք դեռ շատ անգամ հպարտորեն կասենք, որ նա մեր հայրենակիցն է: Ինչպե՞ս պատահեց, որ հայտնվեցիր Ֆրանսիայում: Ութ տարեկանում էի, դժվար տարիներն էին, երբ տատիկիս հետ եկա Ֆրանսիա: Առանց մայրիկիս ու հայրիկիս էի, երկու տարի առանց նրանց եմ ապրել: Երբ եկա Փարիզ, ֆրանսերեն ընդհանրապես չգիտեի: Գնացի դպրոց, ընթացքում սովորեցի:
Շարունակությունն՝այստեղ